ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե
Հարգելի այցելու

Ողջունում եմ Ձեզ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում: Այստեղ Դուք կգտնեք Հայաստանում բիզնեսի վարման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն: Մենք շնորհակալ կլինենք, եթե Ձեր հարցերի և առաջարկությունների միջոցով օգտվեք հետադարձ կապի հնարավորությունից, ինչը կօգնի մեզ բարելավել աշխատանքը:

Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային համակարգերի կատարելագործմամբ ձգտում է մատչելի ու թափանցիկ դարձնել գործընթացները՝ կրճատելով նաև գերատեսչությունների միջև փաստաթղթաշարժը:

ՊԵԿ-ը որդեգրել է բոլորի համար հավասար դաշտ ապահովելու քաղաքականություն: Օրինապահ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումն առաջնահերթություն է: Գործելաոճի առանցքում գործընկերային շփումն է. յուրաքանչյուր քայլ լինելու է թափանցիկ և բիզնեսի շահերից բխող: Հայաստանում առողջ բիզնես դաշտի կայացումը մեր և Ձեր ձեռքերում է:


ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ
Դավիթ Անանյան
Պաշտոնական Նորություններ
ՊԵԿ քննչական վարչությունում «կարգոների» նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով հարուցվել են քրեական գործեր
Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս
ՊԵԿ պատվիրակությունն Աստանայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 67-րդ ԵՎ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 27-րդ նիստերին
Քննարկվել են գործակցության հեռանկարները
Դավիթ Անանյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Միգարա դե Սիլվան ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Պետական եկամուտների կոմիտեի նոր ղեկավարության հետ
«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ
Ընկերության արտադրանքն իրացվել է փոխկապակցված ընկերություններին
ՊԵԿ-ում հանդիպել են կաթնամթերք արտադրողների հետ
Տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորումն՝ առաջնահերթություն
Ինտերակտիվ Մեդիա
Տեսադարան
«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ /22.06.2018թ./
Ֆոտոդարան