Հայտարարություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի մաքսային ձևակերպումների մասնագետի
որակավորման քննության մասնակիցներ
 

Ստորև ներկայացվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018թ.-ի հոկտեմբերի 29-ին կազմակերպված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների արդյունքում որակավորում ստացած անձանց ցուցակը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018թ.-ի հոկտեմբերի 29-ին կազմակերպված մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների արդյունքում որակավորում ստացած անձանց ցուցակ






Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2018թ.-ի նոյեմբերի 15-ին և դեկտեմբերի 3-ին` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ք.Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող մասնաշենքում, ժամը 11:00-ից անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն: Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով համապատասխանաբար մինչև 2018թ.-ի նոյեմբերի 8-ը և նոյեմբերի 26-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ դիմած՝ բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները: Քննությանը մասնակցելու համար դիմորդները համապատասխանաբար մինչև 2018թ.-ի նոյեմբերի 8-ը և նոյեմբերի 26-ը ներառյալ վերադաս մաքսային մարմին (հասցեն` Խորենացի 3) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը
  • դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով,
  • անձնագրի և կրթության վկայականի պատճենները,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազարդրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը:
(Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին՝ որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»):


Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաշար




Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ կառավարության 23.04.2014թ-ի N447-Ն որոշմամբ սահմանված
Վիճակագրական ձևի ներկայացման վերաբերյալ


ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և Հայաստանի Հանրապետության ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին ճանաչելու ու Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը հաստատելու մասին» N447-Ն որոշման կիրարկումն ապահովելու նպատակով մաքսային մարմիններում ներդրվել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամ պետությունների միջև ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական էլեկտրոնային ձևը (այսուհետ` Վիճակագրական ձև):

Վիճակագրական ձևը ներկայացվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից՝ ԵՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների և Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ տարածքի անդամ պետությունների տարածք արտահանվող ապրանքների յուրաքանչյուր տեղափոխման համար: Վիճակագրական ձևը կարող է նաև ներկայացվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի լիազորված անձի կողմից:

Վիճակագրական ձևը ներկայացվում է դիմողի մաքսային ձևակերպումների իրականացման վայրի մաքսային մարմին՝ ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը:

Վիճակագրական ձևը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, լրացվում է հայերեն՝ նույն որոշման N 2 հավելածին համապատասխան: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պատասխանատվություն է կրում վիճակագրական ձևի ժամանակին ներկայացման, դրա մեջ արտացոլված տվյալների լրիվության և հավաստիության համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար կնքված
պայմանագրերի վերաբերյալ


ՀՀ Ֆինանսների նախարարության (նախկին ՀՀ ԿԱ ՊԵԿ) կարիքների համար 2014թ.-ին կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկանք