Մաքսային Ներկայացուցիչներ

Մաքսային ներկայացուցիչը

Այն իրավաբանական անձն է¸ որը բավարարում է ԵԱՏՄ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու՝ ԵԱՏՄ ՄՕ 402-րդ և ՄԿՄ մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածներով սահմանված պայմանները։ 
  • Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց անունից և նրանց հանձնարարարությամբ Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնություններ իրականացնող` Միության մաքսային օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է։
  • Մաքսային ներկայացուցչի հարաբերությունները և հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց միջև կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:
  • Մաքսային ներկայացուցիչը կրում է համապատասխան մաքսային ընթացակարգով հայտարարագրման ժամանակ նախատեսված մաքսատուրքը, հարկերը և այլ վճարները վճարելու պարտավորությունը, եթե մաքսային ներկայացուցչի և հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Մաքսային ներկայացուցիչների ցանկ