Մաքսային պահեստներ

Մաքսային պահեստի տիրապետողը՝  Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը բավարարում է ԵԱՏՄ ՄՕ 417-րդ հոդվածով սահմանված պայմանները և որպես մաքսային պահեստի տիրապետող ճանաչվում է մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուց հետո: Մաքսային պահեստներ կարող են կազմակերպել Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենի 43-րդ հոդվածի պահանջներն ապահոված Հայաստանի Հանրապետության անձինք:

Մաքսային պահեստ են համարվում հատուկ սահմանված եւ հարմարություններով ապահովված կառույցները, շինությունները (շինությունների մասերը) եւ (կամ) բաց հրապարակները, որոնք նախատեսված են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների պահպանման համար:

Մաքսային պահեստները կարող են լինել բաց կամ փակ տիպի՝
Մաքսային պահեստները համարվում են բաց տիպի պահեստներ, եթե դրանք հասանելի են ցանկացած տեսակի ապրանքների պահպանման եւ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող բոլոր անձանց կողմից օգտագործման համար:

Մաքսային պահեստները համարվում են փակ տիպի պահեստներ, եթե դրանք նախատեսված են այդ մաքսային պահեստի տիրապետողի ապրանքների պահպանման համար:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքների առանձին կատեգորիաներ, որոնք կարող են պահպանվել փակ տիպի մաքսային պահեստներում:

Որպես մաքսային պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) եւ (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման եւ սարքավորման պահանջները, ինչպես նաեւ դրանց ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

Ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողը՝ Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը բավարարում է ԵԱՏՄ ՄՕ 412-րդ հոդվածոով սահմանված պայմանները և որպես ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետող ճանաչվում է ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուց հետո:

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն Ժամանակավոր պահպանման պահեստը կարող է լինել բաց կամ փակ տեսակի։ Ժամանակավոր պահպանման բաց պահեստները նախատեսված են ցանկացած անձի օգտագործման համար։ Ժամանակավոր պահպանման փակ պահեստները նախատեսված են տվյալ պահեստի կազմակերպչի կողմից ապրանքների պահպանության և (կամ) որոշակի տեսակի ապրանքների պահպանության համար, այդ թվում՝ այնպիսի ապրանքների, որոնց շրջանառությունը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ և (կամ) ունեն պահպանման հատուկ պայմաններ։

Անմաքս առևտրի խանութի տիրապետողը՝ Մաքսային միության անդամ պետության իրավաբանական անձ է, որը բավարարում է սույն ԵԱՏՄ ՄՕ 427-րդ հոդվածով սահմանված պայմանները և որպես անմաքս առևտրի խանութի տիրապետող ճանաչվում է անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուց հետո:

Մաքսային պահեստներ

Ժամանակավոր պահպանման պահեստներ

Անմաքս առևտրի խանութներ