Անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը սահմանվում է ֆիզիկական անձի կողմից այդ ապրանքների հայտագրված արժեքի հիման վրա, որը հաստատվում է անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի բնօրինակներով:

Ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային տարածք անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ժամանակ մինչև ապրանքների ժամանումը դրանց փոխադրման և ապահովագրության հետ կապված ծախսերը չեն ներառվում ապրանքների մաքսային արժեքի մեջ՝ Մաքսային միության մաքսային տարածք ապրանքների ժամանումից հետո:

Այն դեպքում, երբ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող ֆիզիկական անձը չունի այդ ապրանքների արժեքի մասին անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, կամ եթե կան հիմնավոր պատճառներ՝ ենթադրելու, որ անձի կողմից ներկայացված փաստաթղթերը և տեղեկություններն արժանահավատ չեն, մաքսային մարմնի պաշտոնատար անձը սահմանում է ապրանքների մաքսային արժեքը՝ մաքսային մարմնի տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների մասին գնային տեղեկությունների հիման վրա, այդ թվում՝ նույնանման ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող օտարերկրյա ընկերությունների կատալոգներում նշված տվյալների հիման վրա:

Ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու մաքսային արժեքը սահմանելու համար ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը:


2014 թվականի դեկտեմբերի 17-ի «Մաքսային կարգավորման մասին» թիվ 241-Ն ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն`Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշմամբ սահմանված են հետևյալ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից հայաստանի հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՍՈՒՅՆ ՉԱՓԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱՍԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
01 Կենդանի կենդանիներ 3 հատ
0105 Ընտանի կենդանի թռչուններ, հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր 50 թև
02 Միս և մսի սննդային ենթամթերքներ 30 կգ
03 Ձկներ և խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ 30 կգ
0301-0304, 0306 Ձկներ, ծովամթերք (բացառությամբ թառափազգի ձկների խավիարի) 5 կգ
0301 11 000 և 0301 19 000 Կենդանի դեկորատիվ ձուկ 2 հատ` յուրաքանչյուր տեսակից, 10 հատից, բայց ոչ ավելի
04 Կաթնամթերքներ, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված 30 կգ
0407 Թռչնի ձու կեղևով, թարմ, պահածոյացված կամ եփած 150 հատ
0408 11 Ձվի դեղնուց՝ չորացրած 1 կգ
05 Կենդանական ծագում ունեցող մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված 3 կգ
06 Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ 5 հատ` յուրաքանչյուր տեսակից կամ 2 կգ
07 Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ 50 կգ յուրաքանչյուր տեսակից
08 Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ 50 կգ յուրաքանչյուր տեսակից
09 Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ 5 կգ
10 Հատիկաբույսեր 50 կգ
11 Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ 50 կգ
12 Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր 20 կգ
1206 00 Արևածաղկի սերմեր` ամբողջական կամ կտրտած 50 կգ
1207 Այլ յուղատու բույսերի սերմեր և պտուղներ, ամբողջական կամ կտրտած 50 կգ
13 Դոժխեժ բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական հյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ) 3 կգ
1302 11 000 0 Ափիոն 0
14 Հյուսածո արտադրանքի պատրաստման համար բուսական նյութեր, բուսական ծագում ունեցող այլ մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված 5 կգ
15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր և դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր 25 կգ
16 Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից 20 կգ
17 Շաքար և հրուշակեղեն շաքարից 10 կգ
1701 Շաքար 50 կգ
170410 Ծամոն, պատված կամ չպատված շաքարով 1 կգ
18 Կակաո և դրանից մթերքներ 10 կգ
19 Պատրաստի մթերքներ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից 15 կգ
1902 Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով` ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, եղջյուրիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում 10 կգ
1904 Պատրաստի սննդամթերք, ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացված ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 5 կգ
1905 31, 1905 32 Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր 5 կգ
20 Մթերք` բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող 10 կգ
21 Սննդամթերք` տարբեր 5 կգ
2102 Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ) 2 կգ
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 լ-ից ավելի է
23 Սննդաարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր 5 կգ
24 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ 1 կգ
2402 Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով` սիգարներ` սիգարելլաներ սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) 10 հատ 400 հատ 400 հատ
25 Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ 5 կգ (1 հատ անկախ քաշից)
2515 Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին և այլ կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար 2,5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար կշռով, և ալեբաստր, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված 1 հատ մեկ հուշարձան պատրաստելու համար
2516 Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր` հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված 1 հատ մեկ հուշարձան պատրաստելու համար
26 Հանքաքար, մոխիր, խարամ 0
27 Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումացված նյութեր, հանքային մոմեր 50 կգ
2710 12 41, 2710 19 42 Բենզին և դիզելային վառելիք 10 լիտր
271220 Պարաֆին 2 կգ
28 Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտների) և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ 0
29 Օրգանական քիմիական միացություններ 0
30 Դեղագործական արտադրանք 5 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթ, եթե փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակ
31 Պարարտանյութեր 50 կգ
32 Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, ներկանյութեր, պիգմենտներ և այլ ներկող նյութեր, ներկեր ու լաքեր, մածիկներ և այլ մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ 10 կգ
33 Եթերայուղեր և ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական և հարդարման միջոցներ 1 կգ կամ 20 հատ
3303 00 Օծանելիք և հարդարաջուր 5 հատ` յուրաքանչյուրից
3304 Կոսմետիկական, դիմահարդարման և մաշկի խնամքի համար միջոցներ (բացի դեղամիջոցներից), ներառյալ միջոցներ` արևաթխության համար կամ արևաթխության դեմ, մանիկյուրի և պեդիկյուրի միջոցներ 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից
3305 Միջոցներ մազերի համար 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից
3306 Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ, ներառյալ ատամնապրոթեզների ֆիքսացման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր, անհատական փաթեթավորմամբ, մանրածախ վաճառքի համար 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի
3307 Միջոցներ` սափրվելուց առաջ կամ հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, լոգանքի բաղադրություններ, մազահեռացման միջոցներ և այլ պարֆյումերային, կոսմետիկական և հարդարման միջոցներ` այլ տեղերում օգտագործելու համար, բուրումնավետ, հականեխիչ հատկություններով կամ առանց դրանց 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի
34 Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, օծող նյութեր, արհեստական և պատրաստի մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր և նմանատիպ արտադրանք, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ 5 կգ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի
35 Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) 5 կգ
36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր 0
3605 00 000 0 Լուցկի` բացառությամբ 3604 ապրանքային դիրքի պիրոտեխնիկական արտադրանքի 100 տուփ
37 Լուսանկարչական և կինո-ապրանքներ 30 հատ կամ 200 մ կամ 5 կգ
38 Քիմիական այլ արտադրանք 3 կգ
3808 91 Ինսեկտիցիդներ 1 կգ
3808 92 Ֆունգիցիդներ 1 կգ
3808 93 Հերբիցիդներ 1 կգ
3808 94 Ախտահանիչ միջոցներ 5 կգ
3819 00 000 0 Արգելակային հիդրավլիկական հեղուկներ և այլ պատրաստի հեղուկներ` հիդրավլիկական փոխանցումների համար 5 կգ
39 Պլաստմասսա և պլաստմասսայե արտադրանք 20 կգ
3917 Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր (օրինակ` միացումներ, արմունկներ, կցաշուրթեր) 30 կգ
3918 Հատակի պլաստմասսայե ծածկույթ, ինքնակպչուն կամ ոչ ինքնակպչուն, գլանափաթեթով կամ շերտավոր պատերի կամ առաստաղի պլաստմասսայե ծածկույթ, տվյալ խմբի 9-րդ ծանոթությունում նշված 100 մ2
3922 Պլաստմասսայե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրաթափ բաքեր և համանման սանիտարատեխնիկական ապրանքներ 1 հատ` յուրաքանչյուրից
3924 Պլաստմասսայե ճաշի և խոհանոցային սպասք, տնային գործածության այլ իրեր և հարդարման առարկաներ 14 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
3926 Պլաստմասսայե այլ իրեր և 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր 6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի
40 Կաուչուկ, ռետին և դրանցից իրեր 2 կգ կամ 10 հատ
4011, 4012, 4013 Օդաճնշական ռետինե անվադողեր, դողածածկաններ և ռետինե օդախցիկներ 5 հատ` յուրաքանչյուր դիրքից
4014 Հիգիենայի կամ դեղագործական արտադրանք (ներառյալ` ծծակները)` վուլկանացված ռետինից, բացի կարծր ռետինից 10 հատ
4015 Հագուստ և դրա պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթմանները, կիսաձեռնոցները) վուլկանացված ռետինից` տարբեր նպատակների համար 6 զույգ
4016 91 000 0 Հատակի ռետինե ծածկոցներ և գորգիկներ 4 հատ
4016 92 000 0 Գրասենյակային ռետիններ (լաստիկներ) 20 հատ
41 Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի 5 հատ կամ 10 մ2
42 Իրեր կաշվից, թամբի սարքեր և լծասարքեր, ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ և դրանց համանման ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր (բացի շերամաորդի մանրաթելից) 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 10 հատից ոչ ավելի
43 Բնական և արհեստական մորթի, դրանից իրեր 4 հատ տարբեր
44 Փայտանյութ և դրանից արտադրատեսակներ, փայտածուխ 2մ3 կամ 200 կգ
441400 Նկարների, հայելիների և նմանատիպ այլ իրերի փայտե շրջանակներ 6 հատ
441900 Ճաշի և խոհանոցային փայտե պարագաներ 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
4420 Փայտե դրվագազարդ, փորագրված իրեր, արկղեր, ոսկերչական իրերի, դանակ-պատառաքաղների և համանման այլ իրերի համար, փայտե արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր, 94 խմբում չնշված կահույքի փայտե առարկաներ 12 հատ
45 Խցան և դրանից իրեր 1 կգ
46 Ծղոտից և հյուսելու համար այլ նյութերից իրեր, զամբյուղային և հյուսածո իրեր 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային դիրքից, բայց ոչ ավելի 12 հատից
47 Խյուս` փայտանյութից կամ այլ թելքավոր ցելյուլոզային նյութերից, վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (թղթի թափոններ) 3 կգ
48 Թուղթ և ստվարաթուղթ, իրեր թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից 10 կգ
4814 Պաստառի թուղթ և պատի այլ ծածկույթ, թափանցիկ թուղթ պատուհանների համար 20 կգ
49 Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ և այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ 10 կգ
490191000 0 Բառարաններ, հանրագիտարաններ և դրանց սերիական թողարկումներ յուրաքանչյուր հրատարակությունից 1 օրինակ
490510000 0 Գլոբուսներ 2 հատ
50 Մետաքս 6 կգ կամ 30 մ2
51 Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք 10 կգ կամ 30 մ2
52 Բամբակ 6 կգ կամ 30 մ2
53 Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և գործվածք թղթե թելերից 6 կգ կամ 30 մ2
54 Քիմիական թելեր 6 կգ կամ 30 մ2
55 Քիմիական մանրաթելեր 6 կգ կամ 30 մ2
56 Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ 6 կգ
57 Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկոցներ 24 մ2
58 Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով գործվածքներ, ժանյակներ, գոբելեններ, զարդարման նյութեր, ասեղնագործվածքներ 30 մ2
5804 10 Շղարշ և այլ ցանցահյուս պաստառներ 15 կգ
5805 00 000 0 Որմնագորգեր ձեռքով գործված` բելգիական, օբյուսոնյան, բովե և համանման որմնագորգերի տիպի և որմնագորգեր ասեղով կարված պատրաստի կամ ոչ պատրաստի (օրինակ` հարթակարով, խաչկարով) 20 կգ
5806 Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքի արտադրատեսակներից 5 կգ
5807 Պիտակներ, խորհրդանշաններ և համանման իրեր տեքստիլ նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ չափերի ձևված, բայց չասեղնագործված 0,5 կգ
5808 Երիզներ, դրվագման նյութեր, առանց ասեղնագործվածքի, բացի մեքենայական կամ ձեռքով հյուսվածքի, վրձինիկներ, ծոպագնդիկներ և համանման իրեր 2 կգ
5809 00 000 0 Գործվածքներ մետաղական թելերից և գործվածքներ մետաղացված թելերից` 5605 ապրանքային դիրքի, օգտագործվող հագուստեղենում, որպես կահույքի գործվածք կամ համանման նպատակներով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 10 կգ
5810 Ասեղնագործություն` կտորներով, ժապավենների տեսքով կամ առանձին նախադրվագի տեսքով 3 կգ
59 Մանածագործական նյութեր, ներծծված ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք 60 մ2
5906 Մանածագործական նյութեր` ռետինացված, բացի 5902 ապրանքային դիրքի նյութերից 3 կգ
5908 00 000 0 Մանածագործական տեքստիլ պատրույգներ` լամպերի, նավթավառների, կրակվառիչների, մոմերի և համանման այլ իրերի համար, գազային լամպերի շիկացման ցանցեր և խողովակաձև կտավ` շիկացման ցանցի համար` ներծծված կամ չներծծված 3 կգ
5909 00 Տեքստիլ խողովակներ և համանման տեքստիլ փողրակներ տակդիրով, շրջակարվածքով կամ այլ նյութերից, պարագաներով կամ առանց դրանց 20 կգ
5910 00 000 0 Հոսքագծային ժապավեններ և հաղորդակի փոկեր կամ բելտինգ, տեքստիլ նյութերից, ներծծված կամ չներծծված, ծածկույթով կամ առանց ծածկույթի, պլաստմասսայով կրկնակված կամ չկրկնակված կամ մետաղով կամ այլ նյութերով զրահապատված 20 կգ
5911 Տեքստիլ նյութեր և առարկաներ` տեխնիկական նպատակների համար, հիշատակված 59 խմբի 7-րդ ծանոթությունում 3 կգ
60 Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ 6 կգ
61 Տրիկոտաժե հագուստի իրեր և պարագաներ մեքենայագործ կամ ձեռագործ 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
6101 Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդու կամ տղաների համար, բացի 6103 ապրանքային դիրքի արտադրանքից 2 հատ` յուրաքանչյուրից
6102 Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար, բացի 6104 ապրանքային դիրքի արտադրանքից 2 հատ` յուրաքանչյուրից
6103 Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար, տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ 2 հատ` յուրաքանչյուրից
6104 Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կանանց կամ աղջիկների համար 2 հատ` յուրաքանչյուրից
62 Հագուստի իրեր և պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
6201 Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, տղամարդու կամ տղաների համար, բացի 6203 ապրանքային դիրքի արտադրանքից 2 հատ` յուրաքանչյուրից
6202 Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, կանանց կամ աղջիկների համար, բացի 6204 ապրանքային դիրքի արտադրանքից 2 հատ` յուրաքանչյուրից
6203 Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ և շորտեր, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար 2 հատ` յուրաքանչյուրից
6204 Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստ-տաբատներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) կանանց կամ աղջիկների համար 2 հատ` յուրաքանչյուրից
63 Այլ պատրաստի մանածագործական արտադրանք, լրակազմեր, հագուստ և մանածագործական արտադրանք` նախկինում օգտագործված, լաթեղեն 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
6303 Վարագույրներ և անթափանց վարագույրներ, մահճակալի համար եզրազարդ վարագույրներ 30 մ2
6305 Պարկեր և տոպրակներ փաթեթավորման համար 5 կգ
6306 Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկոցներ, վրաններ, առագաստներ, նավակների վինդսերֆինգների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար, արևից պաշտպանվելու ծածկեր 2 հատ
6307 20 000 0 Փրկարար բաճկոններ և գոտիներ 2 հատ
64 Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց մասեր 6 զույգ
6406 Կոշիկի մասեր 2 զույգ` յուրաքանչյուրից
65 Գլխարկներ և դրանց մասեր 6 հատ
6506 99 90 Գլխարկներ այլ, բնական մորթուց 4 հատ
66 Անձրևային հովանոցներ, արևապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ աթոռներ, ճիպոտներ, ձիավարության մտրակներ և դրանց մասեր 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի
67 Մշակված փետուրներ և բմբուլ, իրեր` փետուրներից կամ բմբուլից, արհեստական ծաղիկներ, մարդու մազերից պատրաստված իրեր 2 կգ
68 Արտադրանք քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից 2 հատ` յուրաքանչյուրից 100 մ2 կամ 50 կգ
6802 Քար, մշակված, հուշարձանների համար 1 հատ մեկ հուշարձան պատրաստելու համար
6804 Երկանաքար, սրաքար, ողորկման շրջաններ և նմանատիպ արտադրատեսակներ առանց շրջանակի, նախատեսված ողորկման, սրման կամ կտրման համար, քարեր ձեռքով սրման կամ ողորկման համար և դրանց մասեր բնական քարից 2 հատ` յուրաքանչյուրից
6809 բացառությամբ՝ Գիպսե կամ դրա հիմքով խառնուրդներից արտադրատեսակներ. - սալեր, թերթեր, պանելներ, սալիկներ և նույնանման չզարդանկարած արտադրատեսակներ 30 մ2
6809 90 000 0 Գիպսե այլ արտադրատեսակներ 50 կգ
6813 81 000 Արգելակոճղի պահպանակներ 12 հատ
69 Խեցեգործական արտադրատեսակներ 12 հատ` յուրաքանչյուրից, 24 հատից ոչ ավելի
6910 Կոնքեր, լվացարաններ, լոգնոցներ, բիդե, ջրաթափ բաքեր և սանիտարատեխնիկական համանման այլ առարկաներ կերամիկայից 1 հատ` յուրաքանչյուրից
6911 Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` ճենապակուց 12 հատ` յուրաքանչյուրից
6912 00 Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` կերամիկայից, բացի ճենապակուց 12 հատ` յուրաքանչյուրից
6913 Արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր` կերամիկայից 6 հատ
6914 Կերամիկական այլ իրեր 12 հատ
70 Ապակի և ապակուց պատրաստված արտադրատեսակներ 24 հատ կամ 2 կգ
7009 Ապակե հայելիներ, շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ ետին ընթացքի տեսանելիության հայելիները 4 հատ
7013 Ճաշի և խոհանոցի ապակյա ամանեղեն, հարդարման և գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա արտադրանք` բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից) 12 հատ` յուրաքանչյուր տեսակից
7015 Ժամացույցի ապակիներ և համանման ապակիներ` տեսողությունը կանոնավորող կամ չկանոնավորող` ակնոցների համար, կորացրած, գոգավոր փոսիկներով կամ նմանատիպ ապրանքներ, օպտիկական չմշակված, ապակյա սնամեջ գնդեր և դրանց սեգմենտներ` նշված ապակիները պատրաստելու համար 4 հատ
7018 Ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակող ապրանքներ և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ պատրաստված ապակուց, բացի բիժուտերիան, ապակյա աչքեր` բացի պրոթեզը, արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց` մշակված զոդալամպով, բացի բիժուտերիան, ապակուց միկրոգնդիկներ` 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով 2 կգ
702000 Ապակյա արտադրանք` այլ 1 կգ
7101 Մարգարիտ բնական կամ կուլտիվացված, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված 0,5 կգ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ
7102 Ադամանդ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված 0
7103 Թանկարժեք (բացի ադամանդից) և կիսաթանկարժեք քարեր, մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 1 հատ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ
7104 Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, արհեստական, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 2 հատ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ
7113 7114 7115 7116 Ոսկյա և արծաթյա իրեր յուրաքանչյուր դիրքից 3 հատ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ
7117 Ոչ թանկարժեք զարդեղեն (բիժուտերիա) 10 հատ
7118 Մետաղադրամներ 10 հատ
72 Սև մետաղներ 30 կգ
73 Արտադրատեսակներ սև մետաղից 30 կգ
7310 Գլանատակառներ, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, արկղեր և նմանատիպ տարողություններ սև մետաղից, ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) մինչև 300 լիտր տարողության երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմամեխանիկական սարքավորումների 4 հատ` յուրաքանչյուրից
731100 Տարողություններ սեղմած կամ հեղուկ գազի համար սև մետաղներից 2 հատ
7319 Կարի ասեղներ, գործելու շյուղեր, մախաթներ և հելուններ, դեկեռային ասեղներ և համանման իրեր` ձեռքի աշխատանքի համար, սև մետաղից անգլիական և այլ քորոցներ, այլ ապրանքային դիրքերում չհիշատակված կամ չներառված 10 սպառողական տուփ` յուրաքանչյուրից
7323 Ճաշի, խոհանոցային կամ կենցաղային անհրաժեշտության այլ իրեր և դրանց մասեր` սև մետաղից, մետաղական «բուրդ», խոհանոցային ամանեղենը մաքրելու ճիլոպներ, մաքրելու և փայլեցնելու բարձիկներ, ձեռնոցներ և նման արտադրանք` սև մետաղից 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
732690100 0 Ծխախոտատուփեր, դիմափոշու տուփեր, կոսմետիկայի արկղիկներ և նմանատիպ գրպանի իրեր 4 հատ` յուրաքանչյուրից
7326 90 300 0 Սանդուղքներ և ձեռնասանդուղքներ 2 հատ
74 Պղինձ և արտադրատեսակներ պղնձից 30 կգ
7418 10 100 0 Կենցաղային սարքեր` սնունդ պատրաստելու կամ տաքացնելու համար` ոչ էլեկտրական և դրանց մասեր` պղնձյա 3 հատ` յուրաքանչյուրից, բայց 6 հատից ոչ ավելի
7418 Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` պղնձից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ պղնձից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` պղնձից 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
75 Նիկել և արտադրատեսակներ նիկելից 5 կգ
76 Ալյումին և արտադրատեսակներ ալյումինից 10 կգ
7605 Ալյումինե լար 30 կգ
7607 Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի, կամ համանման նյութերի հիմքով), հաստությամբ (չհաշված հիմքը) ոչ ավելի 0,2 մմ 3 կգ
7611000000 Գլանատակառներ, բաքեր, տարողություններ և համանման ալյումինե տարողություններ ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) 300 լիտր ավելի տարողությամբ, երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների  1 հատ
7615 Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` ալյումինից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` ալյումինից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` ալյումինից 24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի
7615 20 000 0 Սանիտարատեխնիկական սարքավորում և դրա մասեր 2 հատ
7616 10 000 0 Մեխեր, կոճգամներ, պահունդներ (բացի 8305 ապրանքային դիրքում նշվածներից), պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, ներպտուտակվող կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ և համանման իրեր` ալյումինից 30 կգ
78 Կապար և ապրանքներ կապարից 10 կգ
79 Ցինկ և ապրանքներ ցինկից 10 կգ
7905000000 Ցինկե սալեր, թերթեր, շերտեր կամ շերտաթիթեղներ, նրբաթիթեղ 50 կգ
7907 00 000 Այլ արտադրատեսակներ` ցինկից 50 կգ
80 Անագ և ապրանքներ անագից 10 կգ
8007 00 Այլ արտադրատեսակներ` անագից 3 կգ
81 Այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ դրանցից 0
82 Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքներ, դանակներ, գդալներ և պատառաքաղներ, դրանց մասեր` 4 հատ` յուրաքանչյուրից
8215 Գդալներ, պատառաքաղներ, կիսաններ, քափգիրներ, շերեփներ, բահիկներ` խմորեղենի համար, մկրատներ` ձկան համար, ունելի` շաքարի համար և համանման արտադրատեսակներ` պատրաստված ոչ թանկարժեք մետաղներից 24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի
83 Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ 12 հատ
8303 00 Չհրկիզվող պահարաններ, չհրկիզվող պահարաններ և դռներ ու փակվող արկղեր` բանկերի պահարաններում արժեքավոր իրերի պահպանման համար և համանման արտադրատեսակներ, զրահապատ ու ամրացված` պատրաստված ոչ թանկարժեք մետաղից 1 հատ
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ. 0
8415 Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդորակիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում 1 հատ` յուրաքանչյուրից
8418 Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի, ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից 1 հատ` յուրաքանչյուրից
8422110000 Կենցաղային աման լվացող մեքենաներ 2 հատ
8423101000 Կենցաղային կշեռքներ 2 հատ
8424 Մեխանիկական սարքեր (ձեռքի կառավարումով կամ առանց դրա)` հեղուկների և փոշիների ցրման համար, հեղացիրներ և նմանատիպ սարքեր 2 հատ` յուրաքանչյուրից
8432 Գյուղատնտեսական մեքենաներ` այգիներում կամ անտառներում հողի նախապատրաստման և մշակման համար, թավալուկներ` սիզամարգերի կամ սպորտհրապարակների համար 1 հատ` յուրաքանչյուրից
8443 39 310 Պատճենահանման մեքենաներ` ներկառուցված օպտիկական համակարգով 1 հատ
845210 Կարի մեքենաներ` կենցաղային 1 հատ
8467 Գործիքներ` ձեռքի պնևմատիկ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով 1 հատ` յուրաքանչյուրից
8469 00 Գրամեքենաներ, բացի 8443 ապրանքային դիրքի տպիչ սարքերի, տեքստերի մշակման հարմարանքներ 1 հատ` յուրաքանչյուրից
8470 Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության ու տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկիչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանիշի մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ 1 հատ` յուրաքանչյուրից
8471 Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ, մագնիսական կամ օպտիկական հաշվիչ հարմարանքներ, տվյալները տեղեկատվության կրիչների վրա ծածկագրված տեսքով փոխանցող մեքենաներ և մեքենաներ` այդպիսի տեղեկատվությունը մշակելու համար` այլ տեղում չնշված կամ չհիշատակված 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8472 10 000 0 Պատճենահանող-բազմացնող մեքենաներ 1 հատ
8473 Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից` տեղափոխման համար)` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար 2 հատ` յուրաքանչյուրից
8479 Մեքենաներ և մեխանիկական սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8481 Ծորակներ, կափույրներ, փականներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ ռեդուկցիոն և ջերմակարգավորիչ կափույրները 6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի
85 Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող և ձայնավերարտադրող սարքեր, սարքեր` հեռուստատեսային պատկերի և ձայնի գրանցման և վերարտադրության համար, դրանց մասեր և պարագաներ, բացառությամբ. 1 հատ` յուրաքանչյուր դիրքից, բայց 2 հատից ոչ ավելի
8507 Էլեկտրական կուտակիչներ, ներառյալ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի 2 հատ
8509 Կենցաղային էլեկտրամեխանիկական մեքենաներ, ներկառուցված էլեկտրաշարժիչով 2 հատ
8510 Էլեկտրասափրիչներ, մազակտրիչ սարքեր, մազահանման հարմարանքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչով 1 հատ` յուրաքանչյուրից
8511 Էլեկտրասարքավորումներ` ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնիտո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, գործարկիչներ) գեներատորներ (օրինակ` հաստատուն և փոփոխական հոսանքի) և ընդհատիչներ` այդպիսի շարժիչների հետ օգտագործվող 4 հատ
8512 Էլեկտրալուսավորման և ազդանշանային սարքավորումներ, ապակու մաքրիչներ, հակասառցակալման և հակաքրտնամաշիչ սարքեր, օգտագործվող հեծանիվների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների վրա 2 հատ
8513 Դյուրակիր էլեկտրական լապտերներ` հոսանքի սեփական աղբյուրից աշխատող (օրինակ` չոր էլեմենտներ, կուտակիչներ, մագնիտո), բացի 8512 ապրանքային դիրքի լուսավորման սարքերի 4 հատ
8515110000 Զոդիչներ և զոդող ատրճանակներ` ցածր ջերմաստիճանում զոդման համար 2 հատ
851610 Էլեկտրական ջրատաքացուցիչներ` ոչ իներցիոն կամ կուտակիչ, ընկղմելի էլեկտրաեռացուցիչներ 2 հատ
8516 31 000 0 Էլեկտրաչորացուցիչներ` մազերի համար 2 հատ
8516 33 000 0 Էլեկտրաչորացուցիչներ` ձեռքերի համար 2 հատ
8516 40 000 0 Էլեկտրական արդուկներ 2 հատ
8516 50 000 0 Միկրոալիքային վառարաններ 2 հատ
8516710000 Այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր` սուրճի և թեյի պատրաստման համար 2 հատ
8516 72 000 0 Տոստերներ 2 հատ
8516 79 200 0 Ջեռոցներ (ֆրիտյուրնիցա) 2 հատ
8517 Էլեկտրական հեռախոսասարքեր կամ հեռագրասարքեր` լարային կապի համար, ներառյալ հեռախոսասարքերը` առանց լարային հեռախոսափողի և սարքեր` կրիչ հաճախականության լարային կապի համակարգերի համար կամ կապի թվային համակարգերի համար, տեսաֆոններ 2 հատ
8518 Խոսափողեր և դրանց տակդիրներ, բարձրախոսներ, գլխին հարմարեցվող ընկալուչներ և հեռախոսներ` զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ և կոմպլեկտներ` կազմված խոսափողից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարարային կոմպլեկտներ 4 հատ
8519 Սարքավորումներ` ձայնագրող կամ ձայնավերարտադրող 2 հատ
8521 Տեսագրող կամ տեսավերարտադրող սարքավորումներ տեսաընդունիչների հետ համակցված կամ չհամակցված 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8523 Սկավառակներ, ժապավեններ, տվյալների պահպանման էներգաանկախ պինդ մարմնից սարքեր, «ինտելեկտուալ քարտեր» և այլ կրիչներ` ձայնի կամ այլ երևույթների ձայնագրման համար, գրառված կամ չգրառված, ներառյալ մաստեր-դիսկերը և մատրիցաները` սկավառակների պատրաստման համար` բացի 37 խմբում ներառված ապրանքատեսակներից 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8517 12 000 0 Հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի և ոչ լարային կապի այլ ցանցերի համար 2 հատ
8525 80 Տեսախցիկներ` կադր առ կադր պատկերման և տեսագրող խցիկներ, այլ թվային խցիկներ 2 հատ
8527 Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհաղորդման ընդունիչ սարքեր` մեկ պատյանում ձայնագրման կամ ձայնավերարտադրման սարքեր կամ ժամացույցի հետ համատեղված կամ չհամատեղված 2 հատ
8528 Հեռուստակապի ընդունիչ սարքեր, ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրանցող սարքերի համատեղմամբ, տեսամոնիթորներ կամ տեսապրոյեկտորներ 2 հատ
8536 Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշտպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ և վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի
8539 Շիկացման էլեկտրական գազապարպային լամպեր, ներառյալ լույսի ուղղորդումով հերմետիկ լամպերի, ինչպես նաև ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր լամպերի, աղեղնային լամպերի 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի
8543 Էլեկտրական մեքենաներ և սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8543 70 500 1, 8543 70 500 9 Արևայրուքի սոլյարիում 0
8544 Հաղորդալարեր` մեկուսացված (ներառյալ արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ համառանցքայինը) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ` թելքաօպտիկական կազմված անհատական պատյաններով թելքերից` անկախ դրանցից հավաքված են, թե ոչ, էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ 10 կգ տարբեր տեսակներ, կամ 200 մ
86 Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայների ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկականը) ազդանշանային սարքավորումներ 0
87 Ցամաքային տրանսպորտային միջոցներ, բացի գնացքների և տրամվայների շարժակազմերից և դրանց մասեր ու պարագաներ՝ բացառությամբ. 0
8703 Թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ բացառապես նախատեսված մարդկանց փոխադրելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներից)՝ ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմոբիլները և մրցարշավային ավտոմոբիլները

0

ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծման դեպքում՝ 1

8711 Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդներ) և հեծանիվներ` օժանդակ շարժիչներով, սայլակներով և առանց դրանց 1 հատ
8712 00 Երկանիվային հեծանիվներ և այլ հեծանիվներ (ներառյալ երեք անիվային հեծանիվներ` բեռ տեղափոխելու համար)` առանց շարժիչի 1 հատ
8713 Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով 1 հատ
8715 00 100 0 Մանկական սայլակներ 1 հատ
88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր՝ բացառությամբ. 0
8801 00 100 Աերոստատներ և դիրիժաբլներ, պլաներներ և դելտոպլաններ 1 հատ
8802 11 000 Ուղղաթիռներ` 2000 կգ չգերազանցող զանգվածով 1 հատ
8802 20 000 Ինքնաթիռներ և այլ թռչող սարքեր` 2000 կգ չգերազանցող զանգվածով 1 հատ
89 Նավեր, նավակներ և լողացող կառուցվածքներ 0
90 Գործիքներ և սարքեր` օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական, դրանց մասեր և պարագաներ 1 հատ
9001 10 Օպտիկական մանրաթելեր, լարաններ և մանրաթելային օպտիկական մալուխներ 50 մ
9001 30 000 0 Կոնտակտային ոսպնյակներ 2 զույգ
9001 40 Ոսպնյակներ` ապակուց, ակնոցների համար 2 զույգ
9001 50 Ոսպնյակներ ակնոցների համար` այլ նյութերից 2 զույգ
9003 Շրջանակներ և արմատուրա` ակնոցների պաշտպանիչ, ակնոցների կամ համանման օպտիկական սարքերի համար, դրանց մասեր 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի
9004 Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նմանատիպ օպտիկական սարքեր` կարգավորող, պաշտպանիչ և այլն 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի
9005 Հեռադիտակներ, մոնոկուլյարներ և այլ փողեր` դիտարկման համար և դրանց արմատուրա, այլ աստղադիտական արմատուրա դրանց համար, բացի ռադիոաստղադիտական սարքերից 1 հատ` յուրաքանչյուրից
9006 Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ, բացի 8539 ապրանքային դիրքի գազապարպման լամպերից 1 հատ
9007 Կինոխցիկներ և կինոպրոյեկտորներ, ձայնագրման և ձայնավերարտադրման հարմարանքներ պարունակող կամ չպարունակող 1 հատ
9008 Պատկերի արտածման, բացի կինեմատոգրաֆիականներից, լուսանկարների մեծացման սարքեր և սարքավորումներ` պատկերի արտածման համար փոքրացմամբ (բացի կինեմատոգրաֆիականից) 1 հատ
9010 Սարքեր և սարքավորումներ` ֆոտոկինոլաբորատորիաների (ներառյալ սարքերի դիմակի պատկերը սենսիբիլիզացված կիսահաղորդիչ նյութերի վրա արտածող կամ վերարտադրող) տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չհիշատակված, նեգատասկոպներ, արտածման էկրաններ 1 հատ
9011 Բարդ օպտիկական մանրադիտակներ՝ ներառյալ միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների և միկրոարտածման մանրադիտակներ 1 հատ
9012 Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներից 1 հատ
9014 10 000 0 Այլ կողմնացույցներ` ուղղությունը որոշելու համար 2 հատ
9016 00 Կշեռքներ՝ 0,05 գրամ կամ ավելի զգայունությամբ, կշռաքարերով կամ առանց դրանց 2 հատ
9017 20 Գործիքներ՝ գծագրման, գծանշման կամ մաթեմատիկական հաշվարկների համար, այլ 2 հատ
9017 20 100 0 Գծագրական հավաքածուներ 4 հատ
9017 20 900 0 Գործիքներ` մաթեմատիկական հաշվարկների համար (ներառյալ մաթեմատիկական քանոնները, սկավառակային կալկուլյատորները և համանմանները) 2 հատ` յուրաքանչյուրից
9017300000 Միկրոմետրեր, չափակարկիններ, տրամաչափիչներ 2 հատ` յուրաքանչյուրից
901780 Այլ գործիքներ 2 հատ
9018-ից 9019, 9022 Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ սցինտիգրաֆիական ապարատները) էլեկտրաբժշկական այլ ապարատներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար 0
9021 Օրթոպեդիկ հարմարանքներ՝ ներառյալ հենակները, վիրաբուժական գոտիները, կալանտները, բեկակալներ և այլ հարմարանքներ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասեր, լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը 2 հատ` յուրաքանչյուրից
9023 00 Ցուցադրությունների համար նախատեսված սարքեր, սարքավորումներ և մոդելներ 0
9033 00 000 0 Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի
91 Ժամացույցներ և դրանց մասեր 6 հատ
92 Երաժշտական գործիքներ և դրանց մասեր և պարագաներ 2 հատ
93 Զենք և զինամթերք, դրանց մասեր և պարագաներ կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով
94 Կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակի հիմնամասեր, բազմոցի բարձիկներ և կահույքի նմանատիպ լցոնված պարագաներ, լամպեր և լուսավորման սարքավորումներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ 3 լրակազմ
9401 Կահույք` նստելու համար (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որոնք ձևափոխվում են կամ չեն ձևափոխվում որպես մահճակալ, դրանց մասեր 6 հատ
9402 Կահույք՝ բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական, վարսահարդարման բազկաթոռներ և նմանատիպ աթոռներ, դրանց մասեր 0
9403 Այլ կահույք և դրանց մասեր 6 հատ
9404 Ներքնակային հիմքեր, անկողնային պարագաներ և կահավորման նմանատիպ ապրանքներ (օրինակ` ներքնակներ, վերմակներ, մգդակված վերմակներ` փետուրից, բազմոցային բարձեր, փափուկ աթոռներ և բարձեր) զսպանակներով կամ լցված ցանկացած նյութով կամ կազմված ծակոտկեն ռետինից կամ պլաստմասսայից, պատված կամ չպատված 6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի
9405 Լամպեր և լուսավորման սարքավորումներ՝ ներառյալ լուսարձակները, լամպեր, լույսի նեղ ուղղվածությամբ լամպերի, ցոլալամպերի և դրանց մասերի, այլ տեղում չնշված և չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով և անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, ներկառուցված լույսի աղբյուրով և դրանց մասեր, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 3 հատ` յուրաքանչյուրից
9406 00 Հավաքովի շինարարական կառուցվածքներ 1 հատ
95 Խաղալիքներ, խաղեր և մարզագույք, դրանց մասեր և պարագաներ 6 հատ
9503 00 Եռանիվ հեծանիվներ և անիվներով այլ խաղալիքներ, սայլակներ` տիկնիկների համար, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված չափերով մոդելներ և համանման մոդելներ` զվարճությունների համար, շարժվող կամ չշարժվող, գլուխկոտրուկներ` ամեն տեսակի 6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի
9504 30 Մանրադրամով, թղթադրամով, բանկային քարտերով կամ վճարման այլ միջոցներով գործողության մեջ դրվող խաղեր 0
9504 20 000 Բիլիարդի առարկաներ և պարագաներ 15 հատ` յուրաքանչյուրից
9504 20 000 1 Բիլիարդի սեղան (ոտքերով կամ առանց ոտքերի) 1 հատ
9504 40 000 0 Խաղաքարտեր 12 հատ
9505 Տոնահանդիսության համար ապրանքներ, կառնավալային պարագաներ` ներառյալ աճպարարությունները և կատակները ցուցադրելու համար 6 հատ
9506 Մարզագույք և սարքավորումներ` ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև ատլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու համար կամ բացօթյա խաղերի համար, տվյալ խմբի այլ տեղերում չնշված և չհիշատակված, լողավազաններ և ավազաններ երեխաների համար 4 հատ կամ 4 զույգ` յուրաքանչյուրից
9507 Ձկնորսական կարթեր, կեռիկներ և այլ առարկաներ` ձկնորսության համար, ցանցեր` ձկնորսական, թիթեռների համար և համանման ցանցեր, մուլյաժային թռչնի տեսքով խայծեր (բացի 9208 կամ 9705 ապրանքային դիրքերում նշվածից) և համանման ապրանքներ` որսորդության և հրաձգության համար 3 հատ` յուրաքանչյուրից
96 Տարբեր պատրաստի իրեր 6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի
97 Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով




2010 թվականի հուլիսի 5-ի «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգի մասին» պայմանագրի համաձայն`

Ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ներմուծումն իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով`

10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման.

10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման՝ ներմուծվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի մասով ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

Ֆիզիկական անձի կողմից 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծումը կարող է գրավոր ձևով հայտարարագրվել ֆիզիկական անձի ցանկությամբ:

Ֆիզիկական անձի կողմից դրամական գործիքների, բացառությամբ ճանապարհային չեկերի, ներմուծումն իրականացվում է գրավոր ձևով մաքսային հայտարարագրման պայմանով՝ ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

Ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային տարածքից կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի արտահանումն իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով`

10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման,

10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման՝ արտահանվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի համար ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

Ֆիզիկական անձի կողմից 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանումը կարող է գրավոր ձևով հայտարարագրվել ֆիզիկական անձի ցանկությամբ:

Ֆիզիկական անձի կողմից դրամական գործիքների, բացառությամբ ճանապարհային չեկերի, արտահանումն իրականացվում է գրավոր ձևով մաքսային հայտարարագրման պայմանով՝ ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

Ֆիզիկական անձի կողմից կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու կամ այդ տարածքից արտահանելու դեպքում վերահաշվարկն ԱՄՆ դոլարով կատարվում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ այն Կողմի օրենսդրության համաձայն սահմանված փոխարժեքով, որի պետական սահմանով տեղափոխվում են այդ կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը:

Դրամական գործիքների, բացառությամբ ճանապարհային չեկերի, մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրում նշվում է անվանական արժեքը կամ համապատասխան գումարը՝ Մաքսային միության անդամ պետության արժույթով կամ արտարժույթով, որի ստացման իրավունքը հաստատվում է դրամական գործիքով: Անվանական արժեքի բացակայության և Մաքսային միության անդամ պետության արժույթով կամ արտարժույթով գումարը որոշելու անհնարինության դեպքում, որի ստացման իրավունքը հաստատվում է դրամական գործիքով, ուղևորային մաքսային հայտարարագրում նշվում է տեղափոխվող դրամական գործիքների քանակը:

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային սահմանով գրավոր ձևով պարտադիր հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխելու դեպքում ուղևորային մաքսային հայտարարագրում պետք է լրացուցիչ նշվեն հետևյալ տվյալները՝

  1. ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը և վայրը, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Մաքսային միության անդամ պետության տարածքում գտնվելու (բնակվելու) իրավունքը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, Մաքսային միության անդամ պետության տարածքում բնակության (գրանցման) վայրի կամ գտնվելու վայրի հասցեն,
  2. դրամական գործիքների՝ բացառությամբ ճանապարհային չեկերի մասին տվյալներ (դրամական գործիքի տեսակը, թողարկողի անվանումը, թողարկման ամսաթիվը և նույնականացման համարը՝ առկայության դեպքում),
  3. կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների աղբյուրի, դրանց սեփականատերերի (հայտարարատուի սեփականությունը չհանդիսացող կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման դեպքերում), ինչպես նաև ենթադրվող օգտագործման մասին տվյալներ,
  4. կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների փոխադրման երթուղու և միջոցի (տրանսպորտի տեսակի) մասին տվյալներ: