Հայտարարություններ
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քաղաքացիական ծառայության
թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին


Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիետեի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետների (ծածկագրեր` 42-4.1-3, 42-4.1-4) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար դիմել են՝

1. Գրետա Գևորգի Մելքոնյանը

2. Շահանե Ռոբերտի Խաչատրյանը 

3. Ասյա Արայի Մուշեղյանը

4. Դիաննա Էռնեստի Գրիգորյանը

5. Էմմա Արամի Բաղդասարյանը

Վերոնշյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար սույն թվականի սեպտեմբերի 13-ին Գրետա Մելքոնյանի և Դիաննա Գրիգորյանի հետ կնքվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր:


 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 
անձնակազմի կառավարման վարչություն



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) քաղաքացիական ծառայության
թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու համար

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԻ
ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ
(ծածկագրեր` 42-4.1-3, 42-4.1-4)

Մասնակցում է Կոմիտե ստացվող մտից, ելից և ներքին փաստաթղթերի  գրանցման, հաշվառման և առաքման աշխատանքներին, Կոմիտեում փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքներին, ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրման և դրանց առաքման աշխատանքներին: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներ, մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին: Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • միջնակարգ կրթություն. 
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, 2018 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Վերոհիշյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրերը գործելու են մինչև թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացումը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից տվյալ պաշտոնի համալրումը:
Աշխատավարձը սահմանվում է համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի՝ 111.115 դրամ:



Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), 
  • աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում), 
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող փաստաթուղթ 
  • անձնագրի /նույնականացման քարտի/ պատճենը` առաջին և գրանցման էջերով
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ naira_sargsyan@taxservice.am էլ.փոստին:
ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ Անձնակազմի կառավարման վարչություն /ք.Երևան,Մ. Խորենացի 3, 7, հեռ. 060.544-618/:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 11.09.2018թ.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 
անձնակազմի կառավարման վարչություն


Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին


Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիետեի աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր` 42-1.2-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել է Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի՝ Արտակ Ռոմիկի Մանգասարյանը, ում հետ սույն թվականի օգոստոսի 23-ին կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր:


 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 
անձնակազմի կառավարման վարչություն



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր
պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
/ծածկագիր` 42-1.2-1/

Կազմակերպում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) գնումների գործընթացին վերաբերող գրությունների և փաթեթների ուսումնասիրությունը և ներկայացնում է Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի (այսուհետ՝ Աշխատակազմի ղեկավար) ստորագրմանը: Իրականացնում է վերահսկողություն ՀՀ կառավարության և վարչապետի որոշումներով, հանձնարարականներով` Կոմիտեին վերաբերող հանձնարարականների ժամանակին և պատշաճ կարգով կատարման նկատմամբ, դրանց կատարման ընթացքում առաջացող խնդիրների վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի  համապատասխան ստորաբաժանումների հետ փոխադարձ ճշգրտում և դրանց արդյունքների մասին տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին: Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանների հիման վրա մասնակցում է տարբեր հանձնաժողովների աշխատանքներին: Համակարգում է Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է հսկողություն Կոմիտեի քաղաքացիական ծառայողների կողմից Կոմիտեի աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություններ կարգապահական տույժերի կիրառման վերաբերյալ: Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համակարգում է Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կոնկրետ աշխատանքները: Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն: Իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, նախապատրաստում է առաջարկություններ: Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ: 
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրութան, քաղաքացիական օրենսգրքի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Գնումների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին»  N 702-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • ռուսերենի (ազատ) կամ անգլերենի (կարդում և կարող է բացատրվել), կամ ֆրանսերենի (կարդում և կարող է բացատրվել), կամ գերմաներենի (կարդում և կարող է բացատրվել) տիրապետում
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում
Վերոհիշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը գործելու է մինչև թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացումը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից տվյալ պաշտոնի համալրումը:
Աշխատավարձը սահմանվում է համաձայն Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի, որը կազմում է 377.659 դրամ:



Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային փորձը (ստաժը) հավաստող փաստաթղթի պատճենները` մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր: 
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող փաստաթուղթ 
  • անձնագրի /նույնականացման քարտի/ պատճենը` առաջին և գրանցման էջերով 
  • մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի: 
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ naira_sargsyan@taxservice.am էլ.փոստին:
ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ Անձնակազմի կառավարման վարչություն /ք.Երևան,Մ. Խորենացի 3, 7, հեռ. 060.544-618/:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 21.08.2018թ.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 
անձնակազմի կառավարման վարչություն


Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով
զբաղեցնելու համար տրված հայտարարության վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիետեի անձնակազմի կառավարման վարչության անձնակազմի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր` 42-2.3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել է Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի՝ Լիլիթ Վահանյանը, ում հետ սույն թվականի օգոստոսի 14-ին կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր:


 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 
անձնակազմի կառավարման վարչություն



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) քաղաքացիական ծառայության
թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ
/ծածկագիր` 42-2.3-1/

Նախապատրաստում է Կոմիտեի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի (Գլխավոր քարտուղարի) անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման: Իրականացնում է Կոմիտեի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման և առաքման հանձնելու, համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքներ: Իրականացնում է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման, ինչպես նաև աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքներ: Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման աշխատանքներ: Մասնակցում է կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին: Նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր: Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքներ: Հաշվառում է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները: Իրականացնում է ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման աշխատանքներ: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ժամկետների պահպանման, անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքներ և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին: Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, <<Հարկային ծառայության մասին>>, <<Մաքսային ծառայության մասին>>, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչության լիազորությունների հետ կապված Հայսատանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, Կոմիտեի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների, Վարչության կանոնադրության անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Վերոհիշյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը գործելու է մինչև թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացումը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից տվյալ պաշտոնի համալրումը:
Աշխատավարձը սահմանվում է համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի՝ 212.000 դրամ:



Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր:
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող փաստաթուղթ
  • անձնագրի /նույնականացման քարտի/ պատճենը` առաջին և գրանցման էջերով
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ naira_sargsyan@taxservice.am էլ.փոստին:
ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ Անձնակազմի կառավարման վարչություն /ք.Երևան, Մ. Խորենացի 3, 7, հեռ. 060.544-618/:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13.08.2018թ.