ՀՀ ՊԵԿ նախագահ

Դավիթ Սանասարի Անանյան


ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 10-ին, Երևանում։

Կրթությունը

  • 1978-1988 թթ.` Երևանի թիվ 139 անգլերեն թեքումով միջնակարգ դպրոց
  • 1988-1993 թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Ֆինանսահաշվային ֆակուլտետի «ֆինանսներ և վարկ» մասնագիտացում, տնտեսագետի որակավորում
  • 2003-2004 թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, հայցորդ
  • 2004թ. դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան


Աշխատանքային գործունեություն

  • 1993-1994 թթ.` Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության առաջին տարածքային բաժնի, այնուհետև՝ հատուկ բաժնի պետական հար-կային տեսուչ
  • 1994-1995 թթ.` Երևանի Թիվ 1 տարածքային հարկային տեսչության (բաղկացած՝ Երևանի Խորհրդային, Արաբկիր և Շահումյան տեսչություններից) ինֆորմացիայի բաժնի պետական հարկային տեսուչ, այնուհետև՝ Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հաշվետվությունների ընդունման և ինֆորմացիայի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ
  • 1995-1999 թթ.` Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետական հարկային տեսուչ
  • 1999-2000 թթ.` Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հարկերի հաշվառման բաժնի պետ
  • 2000-2006 թթ.` «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ, հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, այնուհետև ավագ մենեջեր՝ հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար
  • 2006-2016 թթ.` «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ, գործընկեր, հարկային ծառայությունների ղեկավար
  • 2016-2018 թթ.` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
  • 2018թ. մայիսից՝ ՀՀ ԿԵ ՊԵԿ նախագահ 


Այլ տվյալներ

Մասնագիտացման/որակավորման հիմնական ոլորտներն են․

  •  ՀՀ Հարկային օրենսդրություն, Եվրամիության և եվրոպական երկրների հարկային օրենսդրություն, հարկման միջազգային նորմեր և միջազգային համաձայնագրեր.
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ, Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստան-դարտներ և դրանց հիման վրա մշակված ազգային ստանդարտներ։

Որպես Համաշխարհային Բանկի խորհրդատու՝  

  • Ղրղզստանի Հանրապետության (ՂրՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում ներգրավված է եղել որպես միջազգային խորհրդատու՝ իրականացնելով՝ ՂրՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման գործող համակարգի և Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների (IPSAS) միջև գոյություն ունեցող անհամապատասխանությունների վերհանում։

Որպես դասախոս՝  

  • 2004 թվականից դասավանդել է «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» և «ՀՀ հարկային համակարգ» առարկաները ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում («Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում, «Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոն» հիմնադրամում, Երևանի պետական համալսարանում)։

Որպես հաշվապահական ռեֆորմների փորձագետ՝ 

  • 2009-2010 թվականներին մասնակցել է ՖՀՄՍ-ների և ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանության, խմբագրման և տեղայնացման աշխատանքներին.
  • 2008-2013 թվականներին մասնակցել է հաշվեգրման հիմունքով Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների թարգմանության ու խմբագրման, ինչպես նաև դրանց հիման վրա ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի և նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:

Հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ, ունի հաշվապահի և աուդիտորի որակավորում։
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։


Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի։