ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ

Ռաֆիկ Հարությունի Մաշադյան


ՀՀ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ

Ծնվել է 1971թ.-ի ապրիլի 23-ին, Երևան քաղաքում:

Կրթություն

  • 1979-1989 թթ.- Երևանի թիվ 6 միջնակարգ դպրոց
  • 1989-1993 թթ.- Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետ, տնտեսագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն

  • 1994-1996թթ.- Հայէկոնոմբանկում վարկավորման վարչությունում տնտեսագետ
  • 1996-1999 թթ.- ՀՀ ՊԵՆ Էրեբունու տարածքային հարկային տեսչության ֆիզիկական անձանց հարկման բաժնում որպես հարկային տեսուչ
  • 1999-2000թթ. - ՀՀ ՊԵՆ Էրեբունու տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնում որպես ավագ հարկային տեսուչ
  • 2000թ. - ՀՀ ՊԵՆ Շահումյանի տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնում որպես ավագ հարկային տեսուչ
  • 2000-2001 թթ.- ՀՀ ՊԵՆ Էրեբունու տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ
  • 2001-2002թթ. – ՀՀ ՊԵՆ Օպերատիվ հետախուզության վարչության Շենգավիթի / Ռեգիոնալ 2-րդ/ բաժնի պետի տեղակալ
  • 2002-2003թթ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
  • 2003-2004թթ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ Արաբկիրի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
  • 2004-2006թթ.- ՀՀ ԿԱ ՀՊԾ Մաշտոցի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
  • 2006-2007թթ.-ՀՀ ԿԱ ՀՊԾ Արաբկիրի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
  • 2007-2008թթ.-ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպանդարյան-1 հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
  • 2008թ.- ԿԱ ՀՊԾ Մյասնիյանի հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետ
  • 2008-2009 թթ.- ՀՀ ԿԱ ՊԵԿ Նորք-Մարաշ ՀՏ պետ
  • 2009-2011 թթ.- Գյումրու ՏՀՏ պետ
  • 2011-2012 թթ.- Քանաքեռ-Զեյթուն ՀՏ պետ
  • 2012թ.-2013թթ.- Վարչության պետի տեղակալ
  • 2013թ. - Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի տեղակալ
  • 14.01.2013թ-ից- Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ
  • 2017 թվականի հոկտեմբերի 5-ից Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ
  • 2018 թվականի մայիսի 24-ից ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ

Այլ տվյալներ

ՀՀ ՊԵՆ Նախարարի 2002 թվականի հուլիսի 9-ի հրամանով հայտարարվել է շնորհակալություն:
ՀՀ ԿԱ ՀՊԾ Պետի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի հրամանով պարգևատրվել է ՀՊԾ պետի շնորհակալագրով և պատվոգրով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահի 2009 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով պարգևատրվել է հուշանվերով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանով շնորհվել է ՀՀ հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային կոչում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանով հայտարարվել է շնորհակալություն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ. հունվարի 16-ի 2/65-Ա հրամանով հայտարարվել է շնորհակալություն:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:



Ռուստամ Վարդանի Բադասյան


ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ

Ծնվել է 1991թ. հունվարի 27-ին, Երևան քաղաքում: 

Կրթությունը

  • 2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով
  • 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
  • 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր

Աշխատանքային գործունեությունը

  • 2012-2013 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ
  • 2013-2014 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
  • 2014-2015 թթ. - Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
  • 2015թ. մայիսից մինչև 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն

Իրականացրած գործունեությունը

  • Երկու միլիարդից ավելի գումարով ստուգման ակտի անվավեր ճանաչում վարչական կարգով բողոքարկման արդյունքում, որը վերաբերում էր ոչ ռեզիդենտի մասնաճյուղի կողմից ոչ ռեզիդենտի փոխարեն ԱԱՀ պարտականություն կրելու հարցին
  • Ստուգման ակտի վիճարկում, որով  քննարկվում էր ԱԱՀ ծագման պահը: Ստուգման ակտն անվավեր է ճանաչվել դատական բողոքարկման արդյունքում, որով նաև արձանագրվել է ԱԱՀ֊ի ծագման պահի որոշման առանձնահատկությունները այն պարագայում, երբ ամսվա վերջին օրվա դրությամբ ծառայություն մատուցողին պարզ չէ իր կողմից մատուցված ծառայության ծավալը
  • Հակասրճարանների հարկման համակարգի մասով ծագած վեճով ստուգման ակտի բողոքարկման արդյունքում հաստատվել է տնտեսվարողի իրավունքը աշխատել շրջանառության հարկի դաշտում՝ բացառելով հանրային սննդի գործունեությամբ զբաղվելու մեկնաբանությունը
  • Մասնակցել է ՊԵԿ֊ի դեմ հարկային վեճով (գերավճարի վերաբերյալ) որպես ներկայացուցիչ  թե արտադատական կարգով, թե ՀՀ վարչական դատարանում: Կատարված աշխատանքի արդյունքում ՀՀ վարչական դատարանի վճռով հիմնավորված է համարվել մոտ 30.000.000 ՀՀ դրամի չափով գերավճարի առկայությունը և ՀՀ ֆինանսների նախարարության վրա պարտականություն է դրվել կազմել և տալ համապատասխան եզրակացություն
  • Մասնակցություն բազմաթիվ այլ հարկային վեճերով, հարկային օրենսդրության հակասահմանադրական դրույթների մասով (անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի առնչությամբ) նախապատրաստված վերլուծության հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացվել դիմում, որը գտնվում է քննության փուլում
  • Ուղեկցել է խոշոր գործարքների իրավական ուղեկցում՝ հարկային հարցերի մասով, այդ թվում՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության ձեռքբերման, եվրոբոնդերի թողարկման գործարքների մասով
  • ՀՀ հարկային համակարգին վերաբերող ձեռնարկների հեղինակ

Մասնակցությունները միություններին և մասնագիտական կազմակերպություններին
ՀՀ փաստաբանների պալատ, 2015թ.-ից

Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին
06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:



Միքայել Մուշեղի Փաշայան


ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ

Ծնվել է 1984թ. հուլիսի 28-ին: 

Կրթությունը

  • Տ.Գ.Թ. Համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ: Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան, համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետ: Համաշխարհային տնտեսագիտության բաժին:
    Ավարտել է գերազանցությամբ:
    Թեզի թեման` Հայկական անդամակցությունը ԱՀԿ -ի և արտահանման մոդելավորման խնդիրների վերաբերյալ:
  • Մագիստրոսի կոչում «Համաշխարհային տնտեսագիտություն մասնագիտությամբ: Ռուս-hայկական (սլավոնական) համալսարան, համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետ: Համաշխարհային տնտեսագիտության բաժին:
    Ավարտել է գերազանցությամբ:

Աշխատանքային գործունեությունը

  • 2002-2008թթ.  “Swedish Survey” շվեդական ընկերության (1999-2009) կողմից կազմակերպված «Անշարժ գույքի շուկայի զարգացումը Հայաստանում» ծրագրի անդամ
  • 2002-2008թթ.  Համաշխարհայի բանկի “Doing Business” նախագծի գործընկեր
  • 2005-2008թթ.  Կրթական ծրագրեի և կապերի զարգացման ամբիոնի մասնագետ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան
  • 2002-2005թթ.  «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ, միջազգային բաժին
  • 2002-2003թթ.  Համակարգված դիտարկումների և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն ՓԲԸ
  • 2003-2005թթ.  Համակարգված դիտարկումների և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ, Հողշինմոնիթորինգ ՊՈԱԿ
  • 2005-2006թթ.  Կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ (ժամանակավոր պաշտոն), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  • 2006-2008թթ. Կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման բաժնի առաջին կարգի մասնագետ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  • 2008-2008թթ.  Կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության և անշարժ գույքի կադաստրային ծրագրերի իրականացման բաժնի պետ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  • 2008-2008թթ.  ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդական
  • 2008–2014թթ.  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
  • 2014- 2016թթ.  ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգմացման վարչության պետ
  • 18.03.2016-06.07.2018թթ.  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
  • 06.07.2018թ. առ այսօր ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ

Այլ տվյալներ
28.12.2015թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական» դասային կոչում

Մասնագիտական հմտություններ

  • ՏՏ նախագծի կառավարում
  • Ստրատեգիական պլանավորում
  • Հաղորդակցման կառավարում
  • Հանրային հարաբերություններ

 Հրապարակումներ

  • Ինստիտուտի որակի և առևտրի շիտակության փոխկապակցումը, որպես արտահանման առաջխաղացման գործոններ
  • Արտահանման գործառնությունների պետական ապահովագրությունը, որպես արդյունավետ միջոց արտահանման առաջխաղացման համար
  • Արտաքին առևտրի երկրների ազդեցության կարևորությունը մակրոտնտեսական ցուցանիշներով, ըստ անցումային տնտեսություն ունեցող երկրների
  • Էլ. կառավարումը Հայաստանի հարկային ծառայության մեջ
  • Ստանդարտացումը որպես միջազգային առևտրի պարզեցման գործիք. ՀՄԿ տվյալների մոդել «Մեկ պատուհանի» ներդրման հարթակ

Աշխատաաժողովներ, ծրագրեր և պրեզենտացիաներ

  • ՀՄԿ տվյալների մոդելի բնագավառում մաքսային տեխնիկական և գործառնական խորհրդատու
    Բելգիա, Բրյուսել, 2012
  • ՀՄԿ, Համաշխարհային ցուցահանդես և համաժողով
    ԱՄՆ, Սիեթլ, 2011
  • ՀՄԿ, Համաշխարհային ցուցահանդես և համաժողով
    Իոլաեդիա, Դուբլին, 2009
  • Հողի համախմբման աշխատաշուկա: Տարածաշրջանային աշխատաշուկա հողի պաշտոնավարման և հողային համախմբման վերաբերյան - Հողի Բանկեր և Ազդեցության Գնահատում: Կազմակերպված էր ՄԱԿ-ի, (Միավորված Ազգերի Կազմակերպություն) Սննդի և Գյուղատնտեսության Կազմակերպության, Չեխիայի Հանրապետության Գյուղատնտեսության Նախարարության և FAO Ազգային Կոմիտեի կողմից: Պրեզենտացիա Հողի համախմբումը և հողային բանկինգը Հայաստանում թեմայով:
    Չեխիայի Հանրապետություն, Պրահա, հունիս 22-26, 2008
  • Ժողով ծրագրի շրջանակներում: Կազմակերպված էր “EuroGeographics” կազմակերպության կողմից:
    Ֆրանսիա, Փարիզ, հունիս 10-12, 2008
  • UNECE WPLA աշխատաժողով: UNECE տարածաշրջանում աղքատների իրավական հզորացում: Պրեզենտացիա - «Արդյունավետ “Land Administration”, որպես կարևոր միջոց Հայաստանում աղքատության կրճատմանը:
    Նորվեգիա, Բերգեն, ապրիլ 10-11, 2008
  • Փորձի փոխանակում հարկային և մաքսային ոլորտների ՏՏ հարցերում Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Ղազախստանի, Ռուսաստանի և Էստոնիայի հետ

 Դասախոսական փորձ

  • Դասախոս Երևանի պետական համալսարանում: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Առարկա - Միջազգային առևտրային հարաբերություններ:
  • Դասախոս Երևանի Պետական Համալսարանում: Տնտեսագիտության ֆակուլտետ: Առարկա - Առևտրային քաղաքականություն և ԱՀԿ:

Լեզուներ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներին


Արթուր Շուրայի Մանուկյան


ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ

Ծնվել է 1969թ. հունվարի 28-ին: 

Կրթությունը

  • 1986-1993թթ.  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, որակավորումը՝ տնտեսագետ, աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա մասնագիտությամբ։ Ավարտել է գերազանցությամբ 

Աշխատանքային գործունեությունը

  • 1987-1989թթ.  ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
  • 1998-2001թթ.  ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանության և տեղեկատվության վարչության ուղղակի հարկերի բաժնի գլխավոր  մասնագետ
  • 2001-2003թթ.  ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանության և տեղեկատվության վարչության գույքային հարկերի, պետական տուրքի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ
  • 2003-2008թթ.  ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության գույքային հարկերի և ոչ հարկային եկամուտների բաժնի պետ
  • 2008-2009թթ.  ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի վարչության հարկային հաշվառման և հսկողության ընթացակարգերի բաժնի պետ
  • 2009-2011թթ.  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության հարկման ընթացակարգերի բաժնի պետ
  • 2011-2014թթ.  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
  • 2014-2016թթ.  ՀՀ ֆինանսների նախարարության վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ
  • 2016-2018թթ.  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ
  • 2018-2018թթ.  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ

Այլ տվյալներ
03.12.2003 շնորհվել է ՀՀ հարկային ծառայության 2-րդ դասի ավագ խորհրդական դասային կոչում
06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում

Լեզուներ
Տիրապետում է ռուսերեն լեզվին

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր և 1 որդի

Շուշանիկ Արամի Ներսիսյան


ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ

Ծնվել է 1986թ. օգոստոսի 3-ին: 

Կրթությունը

  • 1993-2003թթ. - Ա.Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոց:
  • 2001-2002թթ. - “Olive Branch” Բարձրագույն դպրոց Ապագա Լիդերների Փոխանակման Ծրագիր, Միսիսիպի, ԱՄՆ:
  • 2003–2007թթ. - Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամ, Կառավարման ֆալուլտետ:

Աշխատանքային գործունեությունը

  • 02.2006 -11.2006թթ. ԱԳ Էլեկտրոնային Առևտրի Ծառայություն, Գրասենյակի ղեկավար /դիլեր:
  • Պոտենցիալ հաճախորդների տվյալների շտեմարանի ստեղծում և հետևում:
  • Ֆոնդային շուկային հետևելու նպատակով  նոր աշխատակիցների վերապատրաստում:
  • 04.2007-10.2011թթ.  Սպասարկման և վաճառքի մասնագետ
  • Վերանայել, փոփոխել և զարգացնել բիզնես գործընթացները, ապահովել դրանց անխափան ընթացքը, առավել արդյունավետ կերպով մշակել համապատասխան գործառնական ընթացակարգեր այդ գործընթացների համար՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված շահառու կողմերը:
  • Մշակել նոր լուծումների, որոնք կբարելավեն գործող ընթացակարգերը և կօգնեն հասնել մատուցվող ծառայությունների առավել արդյունավետությանն ու արտադրողականությանը:
  • Իրականացնել հաճախորդների սպասարկման որակի մոնիտորինգ, առանցքային ցուցանիշների բավարարում/ուսումնասիրում, առաջնահերթության սահմանում, հիմնական դժգոհությունների և բողոքների վերահսկում:
  • 10.2014–04.2016թթ. ՄԲԾ բիզնես ծրագրերի և պորտֆելի կառավարման գլխավոր մասնագետ
  • Նպաստել մասնաճյուղերի ցանցի և ՄԲԾ-ի արդյունավետ և անխափան գործունեության հաստատմանը:
  • Իրականացնել Ֆինանսական տեղեկատվության պլանավորում և կառավարման վերլուծություն:
  • Հանդես գալ հաշվետվությունների և գործընթացների նոր մոդելներով՝ բանկի մանրածախ ռազմավարությանն աջակցելու նպատակով:
  • Ապահովել բիզնեսի պահանջների ներկայացումը ՄԲԾ ծրագրերում, ՄԲԾ-ի նեկայացում ինչպես տեղական այնպես էլ տարածաշրջանի/խմբի ծրագրերում, ըստ պահանջի իրականացնել ծրագրերի հետ կապված թեստավորումները:
  • Վերլուծել ՄԲԾ ծառայությունները շահութաբերության տեսանկյունից, առաջարկությունների միջոցով առավելագույնի հասցնել բանկի աճի և շահույթի մեջ ներդրումը, միարժամանակ նվազեցնելով վարկային և գործառնական ռիսկերը:
  • 04.2016-08.2017թթ.  ՄԲԾ բիզնես ծրագրերի պորտֆելի կառավարման մենեջեր,  ՄԲԾ Գլոբալ Ստանդարտների Նախագծի Ներդրման Ղեկավար:
  • Կառավարել և ներդնել Գլոբալ Ստանդարտ նախագիծը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում՝ ապահովելով ՄԲԾ բիզնես շահերի կառուցումը ապագա գործառնությունների մոդելի շրջանակներում:
  • Կառավարել և համակարգել տվյալների հավաքագրման և վերլուծության համար անհրաժեշտ ծրագրերի ներդնումը Գլոբալ Ստանդարտ Հաճախորդների Պատշաճ Ուսումնասիրության շրջանակներում:
  • Իրականացնել ՄԲԾ ծառայությունների / գործընթացների / սպասարկման ուղիների վերլուծություն և հետազոտություն՝ ներկայացնելով առաջարկություններ վերջիններիս օպտիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
  • Ապահովել ՄԲԾ ծրագրերի կառավարման վերահսկում, ինչպես նաև դրանց դասակարգում ըստ առաջնահերթության՝ ռեսուրսների վերաբաշխման և բյուջետային կառավարման տեսանկյունից:
  • ՄԲԾ ՏՏ պատվերների ցանկի պլանավորում, ինչպես նաև ՏՏ և ծրագրերի հետ կապված ծախսերի մոնիտորինգ:
  • 08.2017–07.2018թթ. Մանրածախ Բիզնեսի Ծառայությունների Վերահսկողության բաժնի ղեկավար:
  • Կառավարել ֆինանսական հանցագործությունների գծով ՄԲԾ ռիսկի ախորժակը՝ ձգտելով կազմակերպության ներսում զարգացնել և ուժեղացնել  ռիսկերի կառավարման մշակույթը՝ գլոբալ և ՀՀ ստանդարտներին համապատասխանող ընթացակարգերի մշակման, իրականացման և վերահսկման միջոցով:
  • Համագործակցել ՄԲԾ Գործառնությունների գրասենյակի և Հաճախորդների բազայի արժևորման կառավարման բաժնի, ինչպես նաև կանխարգելման երկրորդ օղակի ներկայացուցիչների հետ՝ առաջնորդելով ՄԲԾ բիզնեսի գործառնական ռիսկերի զսպման նախաձեռնությունները:
  • Կազմել, վերլուծել և ՄԲԾ ու ընդհանուր Բանկի գործառնական և ֆինանսական հանցագործություններից բխող ռիսկերի զսպման կոմիտեներին ներկայացնել ՄԲԾ գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները:
  • Ղեկավարել և վերահսկել բոլոր ընթացիկ գործառնությունները, ինչպիսիք են Օտարերկրյա Հաշիվների Հարկային Համապատասխանության Ակտը (ՕՀՀՀԱ), Գլոբալ Ստանդարտները (Հաճախորդների Պատշաճ Ուսումնասիրություն և Օպերացիոն արդյունավետություն) նախաձեռնություն և այլն:
  • Հանդես գալ որպես Հաճախորդների Ընտրության և Հարաբերությունների Դադարեցման Կառավարման (ՀԸՀԴԿ) գլխավոր քարտուղար, ապահովելով բանկի ռիսկի ախորժակից դուրս հաճախորդների հետ հարաբերության դադարեցում ինչպես  Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանում այնպես էլ Էյչ-Էս-Բի-Սի խմբում:
  • 07.2018-08.2018-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Մանրածախ Բիզնեսի Ծառայությունների (ՄԲԾ) Գլխավոր Վերահսկիչ:
  • Բացահայտել, գրանցել, զեկուցել և կառավարել ՄԲԾ ռիսկերը և դրանց զսպման նպատակով ապահովել պատշաճ վերահսկողական գործիքների և ռիսկերի գնահատման մեխանիզմների առկայություն:
  • Պատասխանատվություն կրել ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի և վերահսկողության կառավարման ամբողջական գործընթացների համար, այդ թվում իրականացնել վերահսկողության առկա մեխանիզմների գնահատում և անհրաժեշտության դեպքում մշակել վերականգնողական աշխատանքների ծրագրեր:
  • Երաշխավորել հետևողական և ստանդարտացված մոտեցման կիրառումը պոտենցիալ եւ փաստացի ներքին կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործընթացում՝ մշակելով և ներդնելով համապատասխան մեխանիզմներ և ընթացակարգեր:
  • Պատասխանատվու լինել կանոնակարգային ռիսկի գործառնությունների` ներառյալ տեղական իրավական պահանջների վերլուծության, վերահսկողական մեխանիզմների ներդրման, Հաճախորդների բազայի արժևորման կառավարման բաժնի հետ ծրագրերի իրականացման և հետագա հետվերահսկողության ու հաշվետվությունների ներկայացման համար:
  • Ներկայացնել ՄԲԾ-ն Ներքին աուդիտի, Ֆինանսական հանցագործությունների կանխարգելման համապատասխանության դեպարտամենտի և Ներքին հսկողության ու համապատասխանության դեպարտամենտի հետ հանդիպումներին, ինչպես նաև ապահովել ստուգումների արդյունքում հայտնաբերված խնդիրների վերականգնողական աշխատանքները:
  • Ներկայացնել ՄԲԾ-ն տեղական և  Էյչ-Էս-Բի-Սի խմբի տարատեսակ ծրագրերում՝ ապահովելով խմբի և ՀՀ իրավական պահանջներին և գործառնական ուղեցույցներին համապատասխանությունը, մասնավորապես Փողերի Լվացման և Ահաբեկչության Ֆինանսավորման մասին ՀՀ օրենքին, միջազգային պատժամիջոցներին, Հաճախորդների Պատշաճ Ուսումնասիրությանը, ներքին ընթացակարգերին, թղթակցային հաշիվների կառավարմանը, և այլն:
  • Պատասխանատվություն կրել ՄԲԾ Գլխավոր վերահսկչի թմի համար՝ այդ թվում մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատանքային թիրախների սահմանման և աշխատանքի որակի գնահատման համար:
  • 2018 թվականի օգոստոսի 24-ից ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ:

Այլ տվյալներ
27.08.2018թ. շնորհվել է «ՀՀ մաքսային ծառայության գնդապետ»-ի հատուկ կոչում:

Լեզուներ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: