Աշխատատեղեր
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Մրցույթի hարգելի մասնակիցներ


Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի թեստավորման մասը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 14-ին, 17-ին, 18-ին, 19-ին, և 20-ին՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում (ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ):

Կից Ձեզ է ներկայացվում թեստավորման մասի ժամանակացույցը:

Խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ նշված ժամից 10 րոպե շուտ: 


ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 14.12.2018


ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 17.12.2018


ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 18.12.2018


ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 19.12.2018


ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 20.12.2018

Հարկային և մաքսային ծառայությունների
մրցութային և ատեստավորման հանձնաժողով




Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 


ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Կրտսեր պաշտոններ

  1. Արարատյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  2. Արարատյան մաքսատուն-վարչության գանձումների համակարգման և հաշվառման թիվ 1 բաժնի մաքսային տեսուչ – 3 հաստիք
  3. Արարատյան մաքսատուն-վարչության գանձումների համակարգման և հաշվառման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  4. Արարատյան մաքսատուն-վարչության գանձումների համակարգման և հաշվառման թիվ 3 բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  5. Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 1 բաժնի մաքսային տեսուչ – 12 հաստիք
  6. Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 2 բաժնի մաքսային տեսուչ – 2 հաստիք
  7. Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ – 2 հաստիք
  8. Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  9. Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  10. Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 2 հաստիք
  11. Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 5-րդ/փոստային/ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  12. Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  13. Հարավային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  14. Հարավային մաքսատուն-վարչության  բացթողնման բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  15. Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ - 1 հաստիք
  16. Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 2-րդ  բաժանմունքի մաքսային տեսուչ  - 4 հաստիք
  17. Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 3-րդ  բաժանմունքի մաքսային տեսուչ  - 1 հաստիք
  18. Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 4-րդ  բաժանմունքի մաքսային տեսուչ  - 2 հաստիք
  19. Արևելյան մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության  բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  20. Արևելյան մաքսատուն-վարչության գանձումների համակարգման և հաշվառման բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  21. Արևելյան մաքսատուն-վարչության բացթողնման բաժնի մաքսային տեսուչ – 3 հաստիք
  22. Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ - 10 հաստիք
  23. Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ - 8 հաստիք
  24. Արևելյան մաքսատուն-վարչության  Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ - 9 հաստիք
  25. Արևելյան մաքսատուն-վարչության  Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 8 հաստիք
  26. Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ - 2 հաստիք
  27. Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ - 1 հաստիք
  28. Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ - 4 հաստիք
  29. Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ - 1 հաստիք
  30. Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ - 3 հաստիք
  31. Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ - 2 հաստիք
  32. Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ - 2 հաստիք
  33. Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ - 3 հաստիք
  34. Հյուսիսային մաքսատուն-վարչության փաստաթղթային հսկողության  բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  35. Հյուսիսային մաքսատուն-վարչության բացթողնման բաժնի  մաքսային տեսուչ – 1 հաստիք
  36. Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ - 9 հաստիք
  37. Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ -  8 հաստիք
  38. Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ -  7 հաստիք
  39. Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ -  7 հաստիք
  40. Հյուսիսային մաքսատուն-վարչության «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ – 2 հաստիք
  41. Հյուսիսային մաքսատուն-վարչության «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  42. Հյուսիսային մաքսատուն-վարչության «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ – 1 հաստիք
  43. Մաքսային հսկողության վարչության սակագնային կարգավորման և հսկողության բաժնի մաքսային տեսուչ – 1 հաստիք
Մաքսային ծառայության կրտսեր պաշտոնները համալրելու համար անցկացվող բաց մրցույթին կարող են մասնակցել մաքսային ծառայողները և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները բավարարող ՀՀ քաղաքացիները:

Նշված բոլոր կրտսեր պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների նկարագրերով:

Նշված բոլոր կրտսեր պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածով:




ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹ
Առաջատար պաշտոններ

  1. Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման թիվ 1 բաժնի  ավագ մաքսային տեսուչ – 1 հաստիք
  2. Արևմտյան մաքսատուն-վարչության գանձումների համակարգման և հաշվառման բաժնի ավագ մաքսային տեսուչ-իրավաբան - 1 հաստիք
  3. Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության 2-րդ բաժանմունքի ավագ  մաքսային տեսուչ - 1 հաստիք
  4. Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ավագ մաքսային տեսուչ-իրավաբան 
    -1 հաստիք
  5. Արևելյան մաքսատուն-վարչության  Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ավագ մաքսային տեսուչ – իրավաբան - 1 հաստիք
  6. Մաքսային հսկողության վարչության դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի ավագ մաքսային տեսուչ – 1 հաստիք
Մաքսային ծառայության  առաջատար պաշտոնը համալրելու համար անցկացվող փակ մրցույթին  մասնակցելու իրավունք ունեն հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և  «Մաքսա¬յին ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 9-րդ հոդված¬ով նախատեսված պայմաններին բավարարող ՀՀ քաղաքացիները:

Նշված բոլոր առաջատար պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների նկարագրերով:

Նշված բոլոր առաջատար պաշտոնների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի  9-րդ հավելվածով:



Գլխավոր պաշտոններ
  1. Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողնման 3-րդ բաժանմունքի պետ  1-հաստիք
  2. Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության 1-ին բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ - 1 հաստիք
  3. Արևելյան մաքսատուն վարչության պետի տեղակալ - 1 հաստիք
  4. Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 4-րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ - 1 հաստիք
  5. Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի պետ - 1 հաստիք
  6. Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի պետ  - 1  հաստիք
  7. Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ – 1 հաստիք
Մաքսային ծառայության  գլխավոր պաշտոնը համալրելու համար անցկացվող փակ մրցույթին  մասնակցելու իրավունք ունեն հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, դատաիրավական մարմիններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և  «Մաքսա¬յին ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 9-րդ հոդված¬ով նախատեսված պայմաններին բավարարող ՀՀ քաղաքացիները:

Նշված բոլոր գլխավոր պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների նկարագրերով:

Նշված գլխավոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի  9-րդ հավելվածով:



Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  1. Մրցութային հանձնաժողովի անունով գրավոր դիմում/օրինակելի ձևը կցվում է, դիմումը ներկայացնել լրացված/,
  2. Անձնագրի պատճեն,
  3. ՀԾՀ պատճեն/կամ սոց.քարտի պատճեն/,
  4. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  5. Մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր/առկայության դեպքում/,
  6. Աշխատանքային գրքույկ կամ մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող տեղեկանք,
  7. Տեղեկանք հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին(Կառավարության 15.12.2011թ.-ի №1801-Ն որոշում),
  8. Հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության /օրինակելի ձևը կցվում է, հայտարարությունը ներկայացնել լրացված/,
  9. Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի (եթե առկա է) պատճեն/բոլոր լրացված էջերը/,
  10. Երկու լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի:
Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ, կիրակի, տոնական և հիշատակի օրերից: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 3-ի, ժամը 12:00-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչություն՝ (060)544624   հեռախոսահամարով:

Մրցույթը կանցկացվի 2018 թվականի դեկտեմբերի 14-ից, ք. Երևան, Կոմիտաս 35  հասցեում (ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ): Մրցույթի օրվա հնարավոր փոփոխության, ինչպես նաև մրցութային օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի  ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջերի   աշխատատեղեր ենթաբաժիններում  սույն  թվականի  դեկտեմբերի 12-ին:

Մրցույթի հարցաշարը, անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ցանկը, նշված թափուր պաշտոնների պաշտոնների նկարագրերը, դիումի և հայտարարության ձևերը կից ներկայացված են:



ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՄԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿ


ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐԵՐ

ՄՏՎ ՄԿԲ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՄՏ ՄՏՎ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՄՏ ՄՏՎ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄՏ
ՄՏՎ ԳՀՀԲ ՄՏ ՄՏՎ ԳՀՀԲ ԱՎԱԳ ՄՏ ՄՏՎ ՓՀԲ ՄՏ
ՄՏՎ ՀՄՏՎ ՇՕՄԿԲ ՄՏ ՄՏՎ ՈՒՄՀԲ ՄՏ ՄՏՎ ՈՒՄՀԲ ԱՎԱԳ ՄՏ
ՄՏՎ ՈՒՄՀԲ ԳԼԽԱՎՈՐ ՄՏ ՄՏՎ ԱՎԱԳ ՄՏ-ԻՐԱՎԱԲԱՆ ՄՏՎ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
ՄՏՎ ՄԿԲ ԳԼԽԱՎՈՐ ՄՏ ՄՏՎ ԲԱԺՆԻ/ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏ ՄՀՎ ԴՈՍԿԲ ԱՎԱԳ ՄՏ  
ՄՀՎ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՀՎ ՍԿՀԲ ՄՏ    

Հարկային և մաքսային ծառայությունների
մրցութային և ատեստավորման հանձնաժողով