Ներքին աուդիտի վարչություն
Ղեկավար
Սանդոյան Ռաֆայել Մարտինի
Հասցե
Խորենացու 3, 7, ք. ԵրԵՎան,       
Հեռախոս
11518999
Էլ. Փոստ
Ծնվել է 1956թ. ապրիլի 4 -ին,  ք. Երևան,

Կրթություն 
  • 1963-1973թթ.   Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոց
  • 1973-1978թթ.   Բարձրագույն ՝ Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ Ինժեներ-մեխանիկ ՝«Մեքենաշինության տեղնոլոգիա մետաղական հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն


  • 10.1978-12.1980թթ. Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարան Երևան, ինժեներ- տեխնոլոգ
  • 12.1980թ.-08.1982թթ. Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարան, Երևան, ավագ վարպետ
  • 08.1982-07.1984թթ. Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարան, արտադրադիսպեչերական բաժնի պետի տեղակալ 
  • 07.1984-05.1985թթ. Երևանի ժամացույցի գործարան, գլխավոր կոնստրուկտոր
  • 05.1985-10.1985թթ. Երևանի ժամացույցի գործարան, ավտոմատացման և մեքենայացման բաժնի պետ
  • 10.1985-11.1990թթ.Երևանի ժամացույցի գործարան, կուսկոմիտեի քարտուղար,   մինչև 1990թ. փետրվար՝ Երևանի 26 կոմիսարների շրջանային սովետի դեպուտատ 
  • 11.1990-01.1991թթ.Երևանի ժամացույցի գործարան,գլխավոր ինժեների տեղակալ
  • 01.1991-12.1992թթ. «ՀԱՅԿՈՈՊ», Երևան տեխնիկական կառավարչության պետ
  • 12.1992-05.1994թթ. «ՄԱՍԻՍ ԲԱՆԿ» ՓԲԸ, Երևան վարչության նախագահ
  • 05.1994-06.2001թթ.  «ԼԵՆԴ ԲԱՆԿ»ՓԲԸ Երևան, խորհրդի նախագահ
  • 03.2017-09.2017թթ.  «ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ»ՓԲԸ, Երևան, գլխավոր տնօրենի խորհրդական
  • 09.2017-06.2018թթ. ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալ 
  • 06.2018թ.մինչ օրս ՀՀ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ 


Այլ տվյալներ 
Հանդիսանում է հրատարակված 4 գիտական հոդվածների, «Մեքենաների և մեխանիզմների ակուստիկ ախտորոշում» մենագրության և «Աղմուկի չափագրման սարք» արտոնագրի -2180732, 20.03.2002թ. հեղինակ
Ունի Մաքսային ծառայության գնդապետի կոչում
Տիրապետում է ռուսերեն,  անգլերեն  լեզուներին


Ներքին աուդիտի վարչության գործառույթները

Վարչության հիմնական խնդիրն է ապահովել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների աուդիտի իրականացումը, որն ուղղված է ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը՝ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ աջակցելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հասնելու իր նպատակներին.

  • Օժանդակելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու գործում։
  • Գնահատելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ֆինանսական կառավարման, հսկողության և կառավարչական գործընթացների արդյունավետությունը և համապատասխանությունը:
Վարչության հիմնական գործառույթներից է.
  • Ներքին աուդիտի տարեկան և ռազմավարական ծրագրերի, դրանց փոփոխությունների կազմում։
  • Վարչության աշխատանքների իրականացման տարեկան հաշվետվության նախապատրաստում։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ ենթակայության հանձնված ՊՈԱԿ-ների գործառույթների ներքին աուդիտի իրականացում։
  • Ներքին աուդիտի շրջանակներում ռիսկերի վերլուծություն, առկա ռիսկերի կառավարման գործընթացի գնահատում, թիրախային խմբերի որոշում, ինչպես նաև գործընթացում առկա խնդիրների բացահայտում, վերլուծություն, դրանց կարգավորման կապակցությամբ առաջարկների ներկայացում, գործողությունների ծրագրի կազմում։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների՝ ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին, ընդունված ստանդարտներին, ՀՀ ԿԱ ՊԵԿ խնդիրներին և քաղաքականությանը համապատասխանության գնահատում։
  • Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում–բողոքների ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ստացված տեղեկատվության տեղայնացում։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ գնման գործընթացների ընթացիկ հսկողական աշխատանքների իրականացում: