Կազմակերպման ԵՎ հսկողության վարչություն
Ղեկավար
Թամազյան Կարեն Գագիկի
Հասցե
Կոմիտասի 35, ք. ԵրԵՎան,       
Հեռախոս
11544010
Էլ. Փոստ
Ծնվել է 16 դեկտեմբեր 1984թ., ք. Երևան

Կրթությունը
  • 1992-2001 Վահան Թոթովենցի անվան թիվ 57 միջնակարգ դպրոց (ավարտել է գերազանցությամբ),
  • 2001-2005 Երևանի պետական համալսարան (բակալավրիատ), տնտեսագիտության ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ),
  • 2005-2007 Երևանի պետական համալսարան (մագիստրատուրա), տնտեսագիտության ֆակուլտետ, կառավարման և գործարարության ամբիոն (գերազանցության դիպլոմ):
Աշխատանքային գործունեությունը
  • 2006-2008թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, պետական եկամուտների քաղաքականության վարչություն, ստաժոր,
  • 2008-2009թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն, հատուկ հանձնարարությունների բաժին, առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ,
  • 2009-2011թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն, ներքին աուդիտի կազմակերպման և ֆինանսական վերահսկողության բաժին, առաջատար վերահսկիչ-վերստուգիչ,
  • 2011-2015թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, ֆինանսական վերահսկողության տեսչություն, ֆինանսական վերահսկողության 1-ին բաժին, գլխավոր վերահսկող,
  • 2015-2016թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, կազմակերպական և հսկողական վարչություն, հարկային հսկողության կազմակերպման և դիտարկման բաժին, բաժնի պետ,
  • 2016-2017թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, կազմակերպման և հսկողության վարչություն, տեսչական բաժին, բաժնի պետ,
  • 2017-2018թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, կազմակերպման և հսկողության վարչութուն, վարչության պետի տեղակալ,
  • 2018-առ այսօր  ՀՀ պետական եկամուտների կոմիտե, կազմակերպման և հսկողության վարչութուն, վարչության պետ:
Սեմինարներ
  1. Հուլիս 2008թ., թեմա՝ Ներպետական ֆիսկալ հարաբերություններ և տեղական ֆինանսական կառավարում, Եվրոպայի կենտրոնական համալսարան, Բուդապեշտ, Հունգարիա,
  2. Մարտ 2010թ., թեմա՝ Ֆինանսական ծրագրավորում և կառավարում, Վիեննայի միացյալ ինստիտուտ, Վիեննա, Ավստրիա,
  3. Նոյեմբեր 2015թ., թեմա՝ Կառավարման հմտությունների կատարելագործումը հարկային վարչարարության ռեֆորմների գործընթացում, Ֆինանսական կենտրոն, Լյուբլիանա, Սլովենիա,
  4. Հունվար 2016, թեմա՝ Ենթակցիզային ապրանքների նույնականացում, Ջի Թի Այ միջազգային կազմակերպություն, Տրիր, Գերմանիա:
Այլ որակավորումներ
  1. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված հաշվապահ
  2. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված արտաքին աուդիտոր
Կոչումներ և պարգևներ
2014 թվականին ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով
Հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի դասային կոչում
Քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային կոչում

Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:



Կազմակերպման եվ հսկողության վարչության հիմնական խնդիրներն են
  • Հարկային տեսչություն-վարչությունների (այսուհետ՝ Տեսչություններ) և հարկ վճարողների սպասարկման վարչության (այսուհետ՝ ՀՎՍ վարչություն)  աշխատանքների համակարգում, միասնական մոտեցումների ապահովում և դրանց կատարման նկատմամբ ընթացիկ հսկողության իրականացում։
  • Տեսչությունների, ՀՎՍ վարչության և պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման գործընթացի կազմակերպում։
  • Հարկային մարմնի կողմից վերահսկվող ծրագրավորված եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպում, ըստ առանձին Տեսչությունների դրանց կատարման դիտարկում, հաշվառում և եկամուտների կատարողականի վերլուծություն։
  • Տեսչությունների կողմից ընթացիկ հսկողական աշխատանքների իրականացման գործընթացի համակարգում և դրանց նկատմամբ հսկողության իրականացում:
  • Տեսչությունների և ՀՎՍ վարչության կողմից ՀՀ հարկային օրենսդրության և այլ իրավական ակտերի առանձին պահանջների կատարման նկատմամբ ընթացիկ հսկողության իրականացում:
  • Տեսչություններում կամերալ (ներքին) ուսումնասիրությունների և վերլուծությունների մասով կատարվող աշխատանքների համակարգում, այդ գործընթացի գնահատում և առաջարկությունների ներկայացում: