Ծնվել է 1974թ-ի սեպտեմբերի 28-ին Սպիտակ քաղաքում:
Կրթություն
- 1996թ.-ին ավարտել է Երևանի ժող. տնտեսության ինստիտուտը
- Մասնագիտությունը` «Արտադրության էկոնոմիկա և կառավարում»
- Ստացել է «Տնտեսագետի որակավորում»
Աշխատանքային գործունեություն
- 15.04.1998-04.08.1999թթ. –Արաբկիրի հարկային տեսչությունում ֆիզ. անձանց եկամուտների հարկման պետական հարկային տեսուչ
- 04.08.1999-16.03.2000 թթ. –Խորհրդային տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի հարկային տեսուչ
- 16.03.2000 - 28.08.2001թթ. –Շենգավիթի տարածքային հարկային տեսչության գանձումների բաժնի հարկային տեսուչ
- 28.08.2001 - 07.01.2003 թթ. –Շենգավիթի տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
- 07.01.2003-25.11.2004թթ. –Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գլխավոր հարկային տեսուչ
- 25.11.2004 - 01.02.2010 թթ. –Շահումյանի հարկային տեսչությունում ՀՏ պետի տեղակալ
- 01.02.2010թ.–03.07.2014թթ.- Վանաձորի տարածքային հարկային տեսչության պետ
- 03.07.2014-04.02.2015թթ.- Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ
- 04.02.2015-09.03.2017թթ. -Էրեբունու հարկային տեսչության պետ
- 09.03.2017-12.06.2017թթ. –Արաբկիրի հարկային տեսչության պետ
- 09.03.2017-13.09.2017թթ. –Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ
- 13.09.2017-05.12.2017թթ. – Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ
- 05.12.2017-29.01.2018թթ. –Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 6 բաժնի պետ
- 29.01.2018թ.–ից առ այսօր Հարկ վճարողների սպասարկման վարչության պետ
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների
Ունի ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդականի դասային կոչում
2013թ. պարգևատրվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի Շնորհակալագրով
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ. հունվարի 16-ի 2/65-Ա հրամանով հայտարարվել է շնորհակալություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս երեխա
Հարկ վճարողների սպասարկման վարչության խնդիրներն են
Վարչության հիմնական խնդիրներն են՝ հարկ վճարողներին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սպասարկման ծառայությունների մատուցումը, որն իրականացվում է Երևան քաղաքում և մարզերում տեղակայված սպասարկման թվով 20 սպասարկման սրահների և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպումը՝ մեկ բաժնի միջոցով:
Վարչության հիմնական գործառույթներն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի 2018 թվականի փետրվարի 9-ի «Հարկ վճարողների սպասարկման վարչության գործառույթների իրականացման կարգերը հաստատելու և այդ գործընթացները կանոնակարգելու ուղղությամբ այլ կառուցվածքային ստորաբաժանումների գործողությունները սահմանելու, ինչպես նաև մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 50-Ա հրամանով և այլ ընթացակարգերով սահմանված կարգերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում են՝
- Հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկների և այլ փաստաթղթերի ընդունման ու հետագա ընթացքի ապահովումը,
- Սպասարկման առանձին ծառայությունների մատուցման գործընթացները, մասնավորապես.
- Ֆիզիկական անձանց անհատական հաշվի քաղվածքների տրամադրումը,
- ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված կարգով ֆիզիկական անձանցից փաստաթղթերի ընդունումը և եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ եզրակացությունների կազմումը,
- Նոտարների, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, մշտական հաստատությունների (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, որոնք հաշվառվում են պետական ռեգիստրի գործակալությունում) հաշվառման կանգնելու գործընթացը,
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանելու մասին թիվ 813-Ն որոշմամբ հարկ վճարողներին ծանուցումների ուղարկումը և ստացված տվյալների մուտքագրումը,
- Պայմանագրային զինվորական ծառայության անցնող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բնակելի տարածության վարձակալության և վարձավճարի չափի մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը,
- Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից վճարված հարկերի մասին տեղեկանքի տրամադրումը,
- Հայաստանի Հանրապետության հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրում,
- Հայաստանի Հանրապետությունում գտնվող աղբյուրներից ստացված եկամուտներից պահված հարկը վերադարձնելու մասին սերտիֆիկատ-դիմումի ընդունումը և հաստատումը,
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հետ կապված քաղաքացու հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման գործընթացը:
Հարկ է նշել, որ Վարչության կողմից իրականացվող թվով 34 գործառույթների համար սահմանված են պատասխանտու աշխատակիցներ: