Գնումների համակարգման բաժին
Ղեկավար
Հասցե
Խորենացի 3, 7, ք. ԵրԵՎան,       
Հեռախոս
60544696
Էլ. Փոստ


Գնումների բաժնի գործառույթները
  • Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կազմակերպում և իրականացնում է Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացները:
  • Կազմում է գնումների մասին օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը (գնման պայմանագրեր, հաշվետվություններ, տեղեկատվություն) և սահմանված կարգով ներկայացնում  լիազոր մարմին:
  • «Գնումների պլանավորման և պայմանագրերի կառավարման» համակարգի գործածման միջոցով հայտարարում  է մրցույթներ, համակարգ է մուտքագրում պայմանագրեր և լիազոր մարմին է ներկայացնում կնքված պայմանագրերի հաշվետվություններ, համակարգի միջոցով վարում է գնումների պլանը և իրականացնում փոփոխություններ։
  • Գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպում է Էլեկտրոնային ձևով գնումներ:
  • Կազմում  և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գնման ընթացակարգի փաստաթղթերը (արձանագրություններ, պայմանագրեր, հրամաններ) և ապահովում դրանց պահպանումը:
  • Կազմակերպում է գնահատող հանձնաժողովի գործունեությունը և ապահովում համապատասխանությունը օրենսդրության պահանջներին 
  • Սահմանված կարգով ապահովում է օրենսդրությամբ նախատեսված հրապարակումների իրականացումը։
  • Կազմում և լիազոր մարմին է ներկայացնում Կոմիտեի պետական գնումների եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունները: