Ռիսկերի վերլուծության ԵՎ կառավարման բաժին
Ղեկավար
Գրիգորյան Ռաֆայել Լենսերի
Հասցե
Ահարոնյան 12/3, ք. ԵրԵՎան, ԵրԵՎան      
Հեռախոս
60544954
Էլ. Փոստ
rafayel_grigoryan@customs.am
Ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ
Ծնվել է 1974թ. ապրիլի 5-ին, ք. Երևանում:

Կրթություն
  • 1996թ.-ին ավարտել է Երևանի ճարտարապետշինարարական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով և ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում:
  • 2004թ.-ին ավարտել է ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան՝ Ը. 00.02. - ՛՛Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում՛՛ մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
  • 1996թ. - ընդունվել է ՀՀ մաքսային վարչության ֆինանսական բաժին, որպես տեսուչ:
  • 1996-1998թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:
  • 1999-2000թթ. - ՀՀ մաքսային վարչության ֆինանսական բաժին՝ առաջատար մասնագետ:
  • 2000-2001թթ. - ՀՀ Պետական եկամուտների նախարարության մաքսային վարչության ԱՍԻԿՈՒԴԱ և ընտրողական համակարգերի բաժին՝ առաջատար մասնագետ:
  • 2001-2006թթ. - Մաքսային պետական կոմիտեի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության ԱՍԻԿՈՒԴԱ և ընտրողական համակարգերի բաժին՝ ավագ մաքսային տեսուչ:
  • 2006-2008թթ. - Մաքսային պետական կոմիտեի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության ռիսկի կարգավորման բաժին՝ ավագ մաքսային տեսուչ:
  • 2008-2011թթ. - Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մաքսային ավտոմատացված համակարգերի ղեկավարման և սպասարկման բաժին՝ ավագ մաքսային տեսուչ:
  • 2011-2014թթ. - Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մաքսային ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ:
  • 2014թ. - ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության մաքսային ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ:
  • 2016թ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ
Այլ տվյալներ
  • 2004թ. - ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի թիվ 008 մասնագիտական խորհրդի կողմից շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
  • 2013թ. – ԵՃՇՊՀ գիտական խորհորդի կողմից շնորհվել է տնտեսագիտության դոցենտի գիտական կոչում:
  • Հրատարակել է 9 գիտական հոդվածներ և 2 ուսումնական ձեռնարկ:
  • Ունի «Մաքսային ծառայության փոխգնդապետ»-ի հատուկ կոչում:
  • 2017թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով
  • 2018 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի մեկ որդի: