Տրանսֆերային գնագոյացման ԵՎ հարկային համագործակցության բաժին
Ղեկավար
Ավետիսյան Նաիրուհի Ռաֆիկի
Հասցե
, ,       
Հեռախոս
60544362
Էլ. Փոստ
nairuhi_avetisyan@taxservice.am
Ծնվել է 6 ապրիլի 1983թ., ք. Դիլիջան

Կրթությունը
  • 1989-1999թթ. ք. Դիլիջանի հանրակրթական վարժարան, ֆիզիկամաթեմատիկական հոսք (ավարտել է գերազանցությամբ՝ ոսկե մեդալով)
  • 1999-2003թթ. Երևանի պետական համալսարան (բակալավրիատ), տնտեսագիտության ֆակուլտետ
  • 2003-2005թթ. Երևանի պետական համալսարան (մագիստրատուրա), տնտեսագիտության ֆակուլտետ, միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ամբիոն
  • 2010-2013թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հայցորդ
  • 2016 թ.-ից տնտեսագիտության թեկնածու
Աշխատանքային գործունեությունը
  • 2005-2006թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, նախարարի տեղակալի խորհրդական
  • 2006-2009թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների քաղաքականության վարչություն, հարկերի մեթոդաբանության բաժին, առաջատար մասնագետ
  • 2009-2011թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների քաղաքականության վարչություն, հարկերի մեթոդաբանության բաժին, գլխավոր մասնագետ
  • 2011-2014թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչություն, միջազգային հարկային հարաբերությունների բաժին, բաժնի պետ
  • 2014-2016թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, միջազգային համագործակցության վարչություն, միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժին, գլխավոր մասնագետ
  • 2016-2018թթ. ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչություն, միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժին, բաժնի պետ
  • 2018թ.-առ այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտե, տրանսֆերային գնագոյացման և միջազգային ծրագրերի բաժին, բաժնի պետ

Մասնագիտական հմտություններ

  • միջազգային հարկային համաձայնագրեր, միջազգային հարկման ընթացակարգեր, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ 
  • Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի ՀՀ պատասխանատու անձ
  • Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիայի անդամակցության գործընթացի ՀՀ պատասխանատու անձ
Կոչումներ և պարգևներ
  • 2017 թվականին ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով
  • Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային կոչում
Այլ տվյալներ
Թվով 7 գիտական հոդվածների հեղինակ է
2005-2018թթ. մասնակցել է մի շարք միջազգային սեմինարների, գիտաժողովների և վերապատրաստման դասընթացների
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: