10 Հուլիս 2017
ՊԵԿ-ի միջազգային գործունեությունն արժանացել է IOTA-ի պատվավոր շքադրամի
2010 թվականից Հայաստանն՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, հանդիսանում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ-IOTA) լիիրավ անդամ
2010 թվականից Հայաստանն՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, հանդիսանում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ-IOTA) լիիրավ անդամ: Յուրաքանչյուր տարի Հայաստանում IOTA-ի հովանու ներքո կազմակերպվում են զանազան միջոցառումներ եվրոպական երկրների հարկային մարմինների առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Ի նշան IOTA-ի առջև ՊԵԿ-ի ունեցած վաստակի և հաշվի առնելով ակտիվ մասնակցությունը IOTA-ի գործունեությունում՝ IOTA-ի 21-րդ Ընդհանուր համաժողովում, որն անցկացվել է հունիսի 28-ից 30-ը Կիևում, ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության միջազգային հարաբերությունների բաժնի պետ Ս. Ադամյանը պարգևատրվել է պատվավոր շքադրամով, որը ևս մեկ անգամ հավաստում է, որ Հայաստանի հարկային վարչարարության փորձն արժևորվում է ոչ միայն ԱՊՀ, այլև եվրոպական տարածաշրջանի հարկային մարմինների կողմից: