04 Հոկտեմբեր 2017
Ավելի քան 9% եկամուտների աճ
Վարդան Հարությունյանն ամփոփել է ՊԵԿ գործունեության 9 ամիսների արդյունքները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2017թ. 9 ամիսների ընթացքում կոմիտեի իրականացրած աշխատանքները։ Անդրադառնալով ամեն ամիս արձանագրված հարկային եկամուտների շարունակական աճին՝ Վարդան Հարությունյանը հայտնել է, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում ՊԵԿ-ն ապահովել է 860.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները. «Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4%: 640.7 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 219.7 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 39.9 մլրդ դրամ կամ 6.7%, իսկ մաքսային մասով` ավելի քան 34 մլրդ դրամ կամ 18.3%»: Ընդ որում, առանց ԱԱՀ վերադարձի գումարների` հարկային եկամուտները կազմել են 818.5 մլրդ դրամ, ինչը 8.8%-ով կամ 65.9 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը: Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ կոմիտեն հաջողությամբ է կատարում իր առջև դրված առաջադրանքը և կարողանալու է մինչև տարեվերջ ապահովել բյուջեով նախատեսված գումարը. «Պետբյուջեի հարկային եկամուտների ապահովումը ՊԵԿ-ի լավ կամ վատ աշխատելու ցուցիչն է: Ընդ որում, բնական է, որ առաջադրանքը հաջողելու դեպքում կոմիտեի առջև դրվող նոր խնդիրներն ավելի մեծ են լինում»:

Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ մուտքերի աճն ապահովվել է հարկային վարչարության արդյունավետության բարձրացման շնորհիվ գերավճարների, ապառքների և ստուգումների կրճատման պայմաններում. «2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճար¬¬ները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորու¬թյունները (ապառք) 2016թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով»: 2016թ. սեպտեմբերից սկսած 1 տարվա ընթացքում շուրջ 47.8%-ով, իսկ 2017թ. առաջին 8 ամիսների ընթացքում 34.3%-ով կրճա¬¬տվել է հար¬կա¬յին մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսում¬նա¬սի¬րությունների քանակը, ինչը, կոմիտեի ղեկավարի համոզմամբ, արդյունք է ստուգ¬ման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտ¬րո-ղա¬¬կանու¬թյան ավտոմատ համակարգի կատարելագործման, որի շնորհիվ հարկային ստուգումներն առավել հասցեա¬կան և արդյունավետ են դարձել: «2017թ.-ի հունվարից գնահատվում է 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 առևտրային հարկ վճարողների մոտ առկա ստվերը: Վերլուծությունների արդյունքում 2085-ի մոտ վերհանվել են ռիսկեր, և գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ: Ռիսկային համարված հարկ վճարողներին առաջարկվել է սեղմ ժամկետում ներկայացնել ճշտված հաշվարկներ և կամավոր վճարել չվճարված հարկերը»:

Տարին հատկանշվել է կոմիտեի կառուցվածքային փոփոխություններով. լուծարվել են հարկային (տարածքային) տեսչությունները, որոնց փոխարեն ստեղծվել են 3 վարչություններ: Կրճատվել է նաև մաքսատների թիվը, որոնք, ինչպես և հարկային վարչությունները, ներառվել են կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների կազմում՝ որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: ՊԵԿ նախագահը նշել է, որ ժամանակի պահանջի համաձայն՝ կոմիտեն շարունակել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, ինչը ռեսուրսների արդյունավետ կառավարման է հանգեցնում. «Գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը՝ վերլուծական և ռիսկերի բացահայտման գործըն¬թաց¬¬¬ների բարելավման, ինչպես նաև հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչա¬կան ընթացիկ հսկողու¬թյունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարի¬նելու նպատակով: Կենտրոնի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքով սեպտեմբերի 30-ի դրությամբ հարկ վճարողներին ուղարկվել է 3848 ծանուցում»:

Հարկ վճարողները հարկային պարտավորություններն «online» դիտելու հնարավորություն են ստացել՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով: Ներդրվել են մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգերը, որոնցով մաքսային ձևակերպումներն իրականացվում են առավելապես տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: «Ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ մաքսային մարմնի կողմից ձևակերպումներն իրականացվում են առանց լրացուցիչ վճարի: Գործարկումից սկսած 102 857 մաքսային մուտքի անդորրագիր է ներկայացվել»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը: Նա ներկայացրել է Բագրատաշենի ուղևորների շրջանում Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ Եվրոպական սահմանային և ափային անվտանգության գործակալության FRONTEX հաճախորդների գոհունակության վերլուծության կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս սահմանահատողների գոհունակությունը միջազգային չափանիշներով կազմակերպվող սահմանային գործընթացներից:

Վարդան Հարությունյանն ուշադրություն է հրավիրել 2017թ. տարեսկզբից երկարատև օգտագործման ապրանքների ներկրման աճի ցուցանիշին, որն, ըստ նրա, տնտեսության դրական միտումներն է փաստում՝ բնակչության գնողունակության աճից մինչև մաքսային վարչարարության բարելավում. «Երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը նպաստելու կառավարության ծրագրի շրջանակում կոմիտեն բարեփոխումներ է նախաձեռնել: Մասնավորապես՝ պարզեցվել է արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը, և կրճատվել է ժամկետը՝ մինչև 20 մլն դրամ հայտերի դեպքում 90 օրից դառնալով 4 օր: Դա ինչպես կառավարության 30.03.2017թ. թիվ 333-Ն որոշման կիրարկման, այնպես էլ կոմիտեի լրացուցիչ ջանքերի արդյունք է»: Որոշման՝ ուժի մեջ մտնելուց սկսած մինչև սեպտեմբերի 30-ը պարզեցված ընթացակարգով մինչև 20 մլն դրամ գումարի վերադարձի հայտերով 89 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 1 մլրդ 73 մլն դրամ ԱԱՀ-ի գումար: ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձված գումարը, ընդհանուր առմամբ, 2017թ. 9 ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 41 մլրդ դրամ, ինչն ավելի քան 21%-ով կամ ավելի քան 7 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը: «Հատկանշական է, որ օրենքով նախատեսված մինչև 180 օրվա ընթացքում վերադարձնելու փոխարեն ԱԱՀ-ի գումար¬ները փաստացի վերադարձվել են 67 օրվա ընթացքում, այն դեպքում, երբ 2016թ. միջին ժամկետը 99 օր է կազմել»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը՝ հիշատակելով նաև Ազգային ժողովի քննարկմանը կոմիտեի ներկայացրած 2 փոփոխությունները. «Նախատեսվում է մեքենասարքավորումների և հումքի ներմուծումն ազատել սահմանին ԱԱՀ-ի վճարումից և արտահանողներից բացի ԱԱՀ վերադարձնել նաև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին, ինչը բիզնեսին ներդրումների արագ հետգնման ու շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն կընձեռի»:

Առաջիկա աշխատանքներին անդրադառնալիս ՊԵԿ նախագահը նշել է, որ մաքսային և հարկային գործընթացների էլեկտրոնայնացումը շարունակվելու է. «Ներդրվելու է հարկային մարմնի կողմից վերահսկվող պետական բյուջե վճարվող հարկային եկամուտների վճարման մեկ միասնա¬կան հաշիվ, մշակվելու է կենտրոնական գանձապետարանից ստացված տվյալների ավտոմատացված գրանցման մոդուլ, որը հնարավորություն կընձեռի ավտոմատացնել հարկերի, մաքսային տուրքերի և հատուկ հաշիվներին իրականացված վճարումների մասին տեղեկատվությունը՝ առանց օգտվողի անմիջական մասնակցության»: Վարդան Հարությունյանը կարևորել է նաև երրորդ անձանց տեղեկությունների մշակման ենթահամակարգի գործարկումը, որով ավտոմատացվելու են գույքի և գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, ՀՀ-ից օդային տրանսպորտային միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող պետական տուրքի, ստուգող մարմինների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, պահպանումը և այլ ենթահամակարգերում դրանց կիրառումը: