17 Սեպտեմբեր 2019
ՊԵԿ-ը վերջին երեք ամիսներին բացահայտել է մաքասանենգության ԵՎ մաքսային կանոնների խախտման 43 դեպք
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր: Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել են նաև մաքսային կանոնների խախտմամբ՝ ՀՀ տարածք այլ ապրանքերի ներմուծման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ  բացահայտվել է 43 դեպք:

Մասնավորապես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 5կգ 600գ ափիոն, 596գ հաշիշ, 383գ մարիխուանա, 104գ մետամֆետամին, 29գ հերոին, 0,8գ կոկաին և 39գ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութեր, ինչպես նաև  «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութով լիցքավորված էլեկտրոնային սիգարետի 32 մուշտուկ, թմրամիջոցների պարունակությամբ 536 հաբ, հոգեմետ նյութերի պարունակությամբ 4520 հաբ և 3 փամփուշտ: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցված և մաքսային կանոնների խախտմամբ հանրապետություն  ներմուծված շուրջ 10 տոննա ապրանք, 50 կգ տարբեր տեսակի դեղամիջոց և 100 բջջային հեռախոս: