07 Հոկտեմբեր 2019
ՊԵԿ-ում մեկնարկել է աշխատաժողով
ՀՄԿ փորձագետները փոխանցել են հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային լավագույն փորձը

Պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 7-ին մեկնարկել է «Մաքսային ծառայողների ազնվության և էթիկայի կանոնների պահպանմանն ուղղված» խորագրով աշխատաժողովը:

ՊԵԿ-ի և Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ 5-օրյա աշխատաժողովին մասնակցել է մոտ 30 մաքսային ծառայող: Քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Մաքսային ոլորտում լավ կառավարմանը և բարեխղճությանը վերաբերող 2003թ. հռչակագրի հիմնական դրույթները (վերանայված Արուշայի հռչակագիր): ՀԿՄ փորձագետները մաքսային ծառայողներին փոխանցել են հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային լավագույն փորձը:

Աշխատաժողովի ընթացքում նաև համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ մաքսային ծառայողի էթիկայի կանոնները և Համաշխարհային մաքսային կազմակերպության էթիկայի և վարքագծի կանոնները, որի արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությանը ներկայացվել են մի շարք առաջարկություններ: