21 Օգոստոս 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարկային ԵՎ մաքսային համակարգի ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 20-ի հրամագրերի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը միաձուլվել են` վերակազմակերպելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի օգոստոսի 20-ի հրամագրերի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը միաձուլվել են` վերակազմակերպելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

Գագիկ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարկային և մաքսային համակարգի ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հարկային և մաքսային համակարգերը կարող են արդյունավետ աշխատել միասնական ղեկավարության ներքո, բայց որոշակի փոփոխություններով: Նախագահն առաջարկել է համախմբվել կառույցի նոր ղեկավարի շուրջն ու ձեռնամուխ լինել համակարգի առջև դրված խնդիրների լուծմանը: