07 Սեպտեմբեր 2009
Տեղեկատվություն «Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2009 թվականի սեպտեմբերի 7-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2009 թվականի սեպտեմբերի 7-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

0      5     6    5      8     3     8     0
 
2009 թվականի սեպտեմբերի 7-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են միայն 2009 թվականի օգոստոսի 1-ից մինչև 31-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:

Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին 4, առաջին 5, առաջին 6, առաջին 7 կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:

Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2009 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 30-ը ներառյալ բանկերի բաժանմունքներում, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:
 
Շահում եք Դուք, շահում է պետությունը