04 Սեպտեմբեր 2009
Ձեր նոր գործընկերը «Հարկատուն» է
Հարկային համակարգում տեղի ունեցող օրենսդրական, կառուցվածքային, վարչարարական յուրաքանչյուր նորույթ հանրությանը մատուցելու ԵՎս մեկ հնարավորություն է ստեղծված:
Հարկային համակարգում տեղի ունեցող օրենսդրական, կառուցվածքային, վարչարարական յուրաքանչյուր նորույթ հանրությանը մատուցելու ևս մեկ հնարավորություն է ստեղծված:  Լույս է տեսել «Հարկատու» ամսագրի առաջին համարը, որն  այսուհետ ընթերցողին կներկայացվի յուրաքանչյուր եռամսյակ:

Ովքե՞ր են մեր երկրի բարեխիղճ և անբարեխիղճ հարկ վճարողները,  ի՞նչ է պահանջում պետությունը հարկատուից և որո՞նք են հարկատուի օբյեկտիվ դժգոհություններն ու ակնկալիքները: Ամսագիրը հարկային համակարգի մասնագետների, անկախ փորձագետների միջոցով ներկայացնելու է հարկային օրենսդրության յուրաքանչյուր փոփոխություն,  տնտեսվարողի հաջողություններն ու ձախողված բիզնեսի պատճառներն ու մեղավորներին:  Հարկատուին գործընկեր տեսնելու տրամադրվածությամբ «Հարկատուն» անաչառ վեր կհանի բոլոր խնդիրները`  դրանք կվերաբերեն խոշոր ինչպես հարկատուներին, այնպես էլ ամենափոքր շրջանառությունն ունեցող անհատ ձեռնարկատիրոջը: Ամսագրի էջերում դուք կծանոթանաք նաև մեր երկրի մակրո և միկրոտնտեսական զարգացումներին, համաշխարհային տնտեսական նորույթներին,  հարկահավաքման միջազգային փորձին: Կողք-կողքի կներկայացվեն ձեռքբերումն ու բացթողումը և, վստահաբար, «Հարկատուն» կարձագանքի իր ընթերցողի կառուցողական յուրաքանչյուր առաջարկի:

Իսկ ամսագրի առաջին համարում  ներկայացված են հարկային ռազմավարության նոր մոտեցումները, համակարգի ամենահրատապ նորությունները, խոշոր հարկ վճարողներին սպասարկող հարկային տեսչության անելիքներն ու խնդիրները, Հայաստանում իրականցվող ամենաարտասովոր բիզնեսներից մեկի օրինակը: