04 Սեպտեմբեր 2009
Սեպտեմբերի 2-ի դրությամբ տրամադրվել է շուրջ 790 մլն դրամի 45 հազար միջնորդագիր
ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հսկողության բարձրացմանն ուղղված միջոցառումների, այդ թվում նաԵՎ վիճակահանության անցկացման ԵՎ բոնուսների տրամադրման շնորհիվ, հանրապետությունում 6 ամսվա կտրվածքով, անցած տարվա համեմատ, արձանագրվել է 40 մլրդից ավելի ֆիսկալ հասույթ:
ՀԴՄ-ների  կիրառման նկատմամբ հսկողության բարձրացմանն ուղղված միջոցառումների, այդ թվում նաև վիճակահանության անցկացման և բոնուսների տրամադրման  շնորհիվ, հանրապետությունում  6 ամսվա կտրվածքով,  անցած տարվա համեմատ, արձանագրվել է 40 մլրդից  ավելի ֆիսկալ հասույթ:

Այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է   ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը, հավելելով, որ դրա արդյունքում  ակնկալվում են ավելի քան 3 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր:

Ա. Բեյբությանը, անդրադառնալով  երկրորդ եռամսյակում ձեռք բերած և չշահած ՀԴՄ կտրոններ ունեցող քաղաքացիներին բոնուսների տրամադրման գործընթացին, նշել է,  որ սեպտեմբերի 3-ի դրությամբ  հարկային տարածքային տեսչությունների կողմից տրվել է շուրջ  790 մլն 191 հազար  դրամի  45 հազար 113  միջնոդագիր, և քաղաքացիների մեծ հոսքը դեռևս շարունակվում է: Տարածքային տեսչությունների աշխատակիցների սպասարկման որակը ՊԵԿ նախագահի տեղակալների հսկողության տակ է և նրանք այդ նպատակով  տեսչություններ են այցելում  շաբաթվա տարբեր օրերի և տարբեր ժամերի: Իսկ բոնուսների տրամադրման գործընթացում ի հայտ եկող օբյեկտիվ բարդությունները  հաղթահարելու համար  եկամուտների կոմիտեն դիմել է ՀՀ  կառավարություն`  առանձին սպասարկման կենտրոններ ձևավորելու առաջարկով

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն,  ընթացիկ տարվա ապրիլի մեկից յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում քաղաքացիների ձեռք բերած և վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների համար հաջորդ եռամսյակում  տրամադրվում է   կատարած գնումների գումարի որոշակի տոկոս, կամ այլ կերպ ասած բոնուս:  Հուլիսի մեկից մինչև սեպտեմբերի 30-ը բոնուս կտրամադրվի ապրիլ, մայիս հունիս ամիսների կտրոնների համար: Քաղաքացիներն իրենց ունեցած կտրոնները ներկայացնում են տարածքային հարկային տեսչություններ  և ստանում համապատսխան միջնորդագիր`  բանկից գումարը ստանալու համար:

Քաղաքացիները միջնորդագիր ստանալու նպատակով չշահած  կտրոնները  տեսչություն են ներկայացնում անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:   ՀԴՄ կտրոնների բնօրինակները,  պետք է տրամադրված լինեն  նախորդ եռամսյակի ընթացքում,  յուրաքանչյուր խմբաքանակում ներառված կտրոնների դիմային մասերում արտացոլված գործարքների գումարների հանրագումարը չպետք է պակաս լինի   այդ խմբաքանակի համար սահմանված  նվազագույն չափից: Կտրոններ  ներկայացնող քաղաքացին պետք է ստորագրի կտրոնների դարձերեսին, իսկ, եթե ՀԴՄ կտրոնի դարձերեսին կա մեկից ավելի հատուկ համար, ապա խմբաքանակ կազմելիս այն համարվում է մեկ կտրոն:  Տեսչության համապատասխան աշխատակիցը կտրոնները հաշվարկելուց, դրանց արտաքին զննումն իրականացնելուց  հետո,  նույն պահին քաղաքացուն  յուրաքանչյուր խմբաքանակի համար  տրամադրում է  միջնորդագիր`  իր կողմից ստորագրված և տեսչության կնիքով կնքված: