04 Հուլիս 2008
ՀՀ սահմանը հատելիս` ՀՀ քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան օգտվել երկուղային համակարգից
Կառավարության ընդունած որոշմամբ պարզեցվել է ԵՎս մեկ մաքսային ընթացակարգ, մասնավորապես, գործադիրը հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ մաքսային սահմանով մեկնող ԵՎ ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը:
Կառավարության ընդունած որոշմամբ պարզեցվել է ևս մեկ մաքսային ընթացակարգ,  մասնավորապես,  գործադիրը   հաստատել է ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ մաքսային սահմանով մեկնող եւ ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը: Այս որոշման ընդունմամբ կպարզեցվեն ավտոմոբիլային տրանսպորտով մեկնող եւ ժամանող քաղաքացիների կողմից որպես ուղեկցող բեռ տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումների ընթացակարգերը, մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառելով երկուղային համակարգ, որը 2003թ.-ից գործում է օդային տրանսպորտով մեկնող եւ ժամանող ուղևորների համար: Արդյունքում` կարագացվի եւ կպարզեցվի մաքսային սահմանով ավտոմոբիլային տրանսպորտով մեկնող եւ ժամանող ուղեւորների մաքսային ձեւակերպումների գործընթացը, ինչպես նաեւ` կներդրվի Մաքսային օրենսգրքով սահմանված բանավոր հայտարարագրման դրույթը, այն դեպքում, երբ քաղաքացին մաքսային սահմանը հատում է «կանաչ ուղի» ընթացակարգով: