09 Հուլիս 2008
ՄՊԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության նստաշրջաններին
Եվրամիություն-Հայաստան համագործակցության կոմիտեի 9-րդ նիստից բացի Բրյուսելյան այցի շրջանակներում` հունիսի 26-ից 28-ը, նախանշված էր ՄՊԿ ներկայացուցիչների մասնակցությունը ԵՎս երկու, այս անգամ արդեն Համաշխարհային մաքսային կազմակերպության 111-րդ ԵՎ 112-րդ նստաշրջաններին:
Եվրամիություն-Հայաստան համագործակցության կոմիտեի 9-րդ նիստից բացի   Բրյուսելյան այցի շրջանակներում`  հունիսի 26-ից 28-ը, նախանշված էր ՄՊԿ ներկայացուցիչների մասնակցությունը ևս երկու, այս անգամ արդեն   Համաշխարհային մաքսային կազմակերպության 111-րդ և 112-րդ նստաշրջաններին:

Նստաշրջանների ընթացքում ՀՀ մաքսային պետական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության քաղաքականության հանձնաժողովի հարցերի քննարկմանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կեղծիքի և կեղծարարության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր, անդրադարձ է եղել Համաշխարհային մաքսային կազմակերպության տեխնիկական, բյուջետային և ֆինանսական հարցերին, ներկայացվել են «Կոլոմբոս»  ծրագրի մասնակիցների զեկույցներ և այլն: Արդյունքում ընդունվել է  մաքսային համագործակցության խորհրդի որոշումը` 21-րդ դարում մաքսային ծառայությունների դերի մասին:

Բրյուսելում ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը մասնակցել է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրություններին, ինչպես նաև խորհրդի նախագահողի, փոխնախագահողների, մի շարք կոմիտեների և հանձնաժողովների անդամների նշանակումներին: Բազմափուլ ընտրությունների արդյունքում ՀՄԿ գլխավոր քարտուղար է ընտրվել Ճապոնիայի թեկնածու Կունիո Միկուրիան: