09 Հուլիս 2008
ՄՊԿ պատվիրակությունը Բրյուսելում
Եվրամիություն-Հայաստան համագործակցության կոմիտեի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով հունիսի 24-ից 25-ը Բրյուսելում էր հայկական պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում, ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանից բացի, ընդգրկված էին նաԵՎ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հարկային պետական ծառայության, ինչպես նաԵՎ ԱԳ, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Արդարադատության, Էներգետիկայի ԵՎ բնական պաշարների փոխնախարարներն ու այլ ներկայացուցիչներ:
Եվրամիություն-Հայաստան համագործակցության կոմիտեի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով հունիսի 24-ից 25-ը Բրյուսելում էր հայկական պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում, ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանից բացի, ընդգրկված էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հարկային պետական ծառայության, ինչպես նաև ԱԳ, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Արդարադատության, Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարներն ու այլ ներկայացուցիչներ:

ՄՊԿ ներկայացուցիչները մասնակցել են նիստի օրակարգում ներառված առևտրի ոլորտին վերաբերող հարցերի, մասնավորապես` ապագայում Եվրամիություն-Հայաստան ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ ծավալված քննարկումներին:

Այցի շրջանակներում ՀՀ ՄՊԿ նախագահը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի` հարկային և մաքսային հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ռ. Վերուի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի առևտրի վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Պիտեր Բալասի հետ: Ռ. Վերուի հետ հանդիպման ընթացքում ՄՊԿ նախագահը ներկայացրել է մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում ձեռնարկված քայլերն ու ծրագրված կոնկրետ անելիքները, և ընդհանրապես, մաքսային համակարգի բարեփոխման ողջ ռազմավարությունը: Գագիկ Խաչատրյանը միաժամանակ նշել է, որ բարեփոխումների առավել արդյունավետ իրականացման համար ցանկալի կլիներ այդ գործընթացներում ներգրավել նաև եվրոպական հանձնաժողովի մաքսային ծառայության հարցերով զբաղվող փորձագետներին` կարևորելով համակարգն ուսումնասիրելու, գնահատելու և խնդիրների լուծման նոր մոտեցումներ մշակելու գործում նրանց օգնությունը:

Փաստելով, որ լավ մաքսային ծառայություն ունենալու նախապայմաններից մեկը ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ մաքսատների ու մաքսային կետերի ստեղծումն է և դրանց աշխատանքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը, ՄՊԿ նախագահը կարևորել է նաև եվրահանձնաժողովի աջակցությունը համակարգի տեխնիկական վերազինման հարցում: Ընդ որում, Գագիկ Խաչատրյանը, ներկայացնելով Հայաստանի մաքսային համակարգի առկա վիճակն ու սկսված բարեփոխումները, նշել է, որ առավել նկատելի արդյունքի հասնելու համար ցանկալի կլիներ, որպեսզի հանձնաժողովը Հայաստան պատվիրակություն ուղարկելու և աջակցություն ցուցաբերելու գործընթացը հնարավորինս արագ նախաձեռներ:

ՄՊԿ նախագահի առաջարկին Եվրամիության հանձնաժողովն արագ և օպերատիվ արձագանքելով` ընգամենը մի քանի օր անց մաքսային ծառայության հարցերով հատուկ պատվիրակություն է գործուղել Հայաստան` տեղի մաքսային համակարգը ուսումնասիրելու, գնահատելու և առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու նպատակով: