28 Հուլիս 2008
Դիմում-բողոքների քննարկման նոր ձԵՎաչափ` Մաքսային կոմիտեում ործում է Գանատարկման հանձնաժողով
Գանգատարկման հանձնաժողովի նպատակն է` ապահովել կոմիտեին ուղղված գանգատների, դիմումների ԵՎ բողոքների քննարկումը: Հանձնաժողովը, որի նախագահն է ՄՊԿ տեղակալ Արտակ Շաբոյանը, քննարկում է հայտարարագրված մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից չընդունելու մասին մերժման եզրակացությունները, մաքսային մարմինների կողմից որոշված ծագման երկրի հետ անհամաձայնության դեպքերը, հետբացթողումային ստուգման արդյունքները:
Գանգատարկման հանձնաժողովի նպատակն է` ապահովել կոմիտեին ուղղված գանգատների, դիմումների և  բողոքների քննարկումը: Հանձնաժողովը, որի նախագահն է  ՄՊԿ տեղակալ Արտակ Շաբոյանը, քննարկում է հայտարարագրված մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից չընդունելու մասին մերժման եզրակացությունները, մաքսային մարմինների կողմից որոշված ծագման երկրի հետ անհամաձայնության դեպքերը, հետբացթողումային ստուգման արդյունքները: Նաև քննարկվում են ինչպես մաքսային մարմիններում մտավոր սեփականության օբյեկտների  վերաբերյալ մաքսային մարմինների կողմից կայացված ցանկացած որոշում, այնպես էլ դրանց գրանցման մերժման դեպքերը:

Գանգատները քննարկվում են առնվազն 7 անդամներից բաղկացած կազմով: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնության կարգով, իսկ ձայների հավասարության դեպքում` վճռորոշ է համարվում Գանգատարկման հանձնաժողովի նախագահի ձայնը:

Հանձնաժողովին գանգատ ներկայացրած անձը  նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, քանի որ նա և իր կողմից լիազորված անձինք ևս իրավասու են մասնակցել նիստին: Հանձնաժողովի նիստերը դռնբաց են. դրանց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Գանգատարկման հանձնաժողովի նախագահի որոշմամբ`  նիստերը կարող են հայտարարվել դռնփակ,   եթե գանգատը պարունակում է առևտրային գաղտնիք կամ  եթե գանգատ ներկայացրած անձն այդ մասին գրավոր միջնորդություն է ներկայացնում հանձնաժողովին: Անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել մասնագետներ և փորձագետներ, գանգատարկվող հարցին առնչվող մաքսային ծառայողներ:

Գանգատների քննարկման արդյունքում հանձնաժողովն իրավասու է   գանգատը բավարարել ամբողջությամբ, մասնակի, կամ թողնել անփոփոխ: Անհրաժեշտության դեպքում` հանձնաժողովը կարող է նաև կոմիտեի նախագահին միջնորդություն ներկայացնել ևհետբացթողումային հսկողություն իրականացնելու, և մաքսային ծառայողի նկատմամբ  ծառայողական քննություն անցկացնելու համար:

Մաքսային պետական կոմիտե գանգատ ներկայացնելու դեպքում` անհրաժեշտ է նշել`

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն  /իրավաբանական անձի դեպքում` նաև  անվանումը և գտնվելու վայրը/, պաշտոնը, այն վարչական մարմնի անվանումը, որի վերաբերյալ ներկայացվում է գանգատը, գանգատարկման առարկան, գանգատ ներկայացնողի պահանջը, գանգատին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, գանգատ կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը:

ՄՊԿ Հետաքննության և իրավաբանական վարչության պետ Գևոր Ներսիսյանը, որն ի դեպ նույնպես ընդգրկված է Գանգատարկման հանձնաժողովի կազմում, նշում է, որ այս հանձնաժողովի  կողմից կայացված որոշումները կունենան նախադեպային նշանակություն, այսինքն` կախված, թե տվյալ գանգատի կամ հարցի դեպքում ինչ որոշում կկայացվի, կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը նմանատիպ հարցերի առնչվելուց  արդեն կառաջնորդվի նույն այդ որոշման սկզբունքներով: Օրինակ` եթե քննարկման ներկայացվի այնպիսի հարց, երբ կոմիտեում  ինչ-ինչ պատճառներով հիմք չեն ընդունել տվյալ հաշիվ-ապրանքագիրը` մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով որոշելու համար, սակայն քննարկման արդյունքում հանձնաժողովն այդուհանդերձ որոշել է, որ նշված փաստաթղթի հիմք չընդունելը հակասում է գործող օրենսդրությանը, ապա հետագայում` համապատասխան ստորաբաժանումը, նմանատիպ այլ փաստաթղթերը չի կարող կրկին հիմք չընդունել կամ մերժման եզրակացություն տալ. «Ասել է թե` Գանգատարկման հանձնաժողովի նշանակությունը բավականին մեծ է. բողոքը կամ գանգատը քննվում է հանձնաժողովում, որն այնուհետև միասնական կարծիք է հայտնում` թե ինչպիսի որոշում կայացնել հարցի առնչությամբ, և երբ հետո արդեն  կրկին ծագում են նմանատիպ հարցեր, ապա բացառվում է, որ տվյալ պաշտոնատար անձը, կամ մաքսային ծառայողը կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը որևէ սուբյեկտիվ մոտեցում   դրսևորի, քանի որ համոզված կլինի, որ նման դեպքերում պարզապես չի կարող խուսափել կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց»: