10 Մարտ 2009
Ապրանքները բարձր գներով վաճառած առԵՎտրային ընկերությունների հարկային պարտավորությունները, իրացման այդ ծավալների մասով կհաշվարկվեն ստացված շահույթին համապատասխան
Մարտի 3-ից դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով հանրապետությունում գների անտրամաբանական բարձրացումները ԵՎ դրա արդյունքում տնտեսվարողների ստացած իրական շահույթները պարզելու նպատակով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ուսումնասիրություններ է իրականացնում մանրածախ առԵՎտրով զբաղվող մոտ 300 կազմակերպություններում:
Մարտի 3-ից դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով հանրապետությունում գների անտրամաբանական  բարձրացումները և դրա արդյունքում տնտեսվարողների ստացած իրական շահույթները պարզելու նպատակով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ուսումնասիրություններ է իրականացնում մանրածախ առևտրով զբաղվող մոտ 300 կազմակերպություններում:

Ինչպես մարտի 10-ին լրագրողներին հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը, ամենօրյա ուսումնասիրություններով իրականացվում է փաստացի ապրանքային մնացորդների գույքագրում, ինչպես նաև փաստացի գների ֆիքսում, ինչն ընդգրկում է ապրանքաշրջանառության ողջ շղթան` ներմուծումից մինչև վերջնական իրացում: Ապրանքները բարձր գներով վաճառած առևտրային ընկերությունների հարկային պարտավորությունները, իրացման այդ ծավալների մասով կհաշվարկվեն ստացված շահույթին համապատասխան:  

Անդրադառնալով մարտի 3-ին արձանագրված խուճապային առևտրին և դրան ուղեկցած գների անտրամաբանական բարձրացումներին, Ա. Բեյբությանը մեկնաբանել է, որ «դա հիմնականում տևել է մի քանի ժամ, իսկ հաջորդ օրվանից կոմիտեի և ՀՀ տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի գործողությունները նպաստել են դրանց տրամաբանական  կարգավորմանը»: Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային տեսչությունների մասնագետներից կազմված խմբերն այցելել են մանրածախ առևտրի ցանցի խանութներ` իրավիճակի առանձնահատկությունները ճշտելու և համապատասխան գործողություններ իրականացնելու համար:

Այս հարցում կոմիտեին մեծ աջակցություն է ցուցաբերել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` տրամադրելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները, այդ ուղղությամբ ևս համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Չնայած առայժմ ուշադրության կենտրոնում են գտնվում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները, սակայն առաջիկա օրերին ուսումնասիրություններ կիրականցվեն նաև դեղերի, կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքային շուկաներում:

Նշվել է, որ կոմիտեի կողմից իրականացվող ուսումնասիրություններն ընգրկում են նաև մարզերը, որտեղ ևս լայնածավալ չհիմնավորված թանկացումներ են արձանագրվել: