26 Օգոստոս 2009
Հրապարակային ծանուցում՝ Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային ԵՎ սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի հատկացման աճուրդի
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային ԵՎ uպաuարկման նշաններ տեղադրելու համար աճուրդ (ծածկագիրը` ՊԵԿ-ՀԴՄ-002):
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար աճուրդ (ծածկագիրը` ՊԵԿ-ՀԴՄ-002): Լոտն իրացվում է աճուրդի ձևով անցկացվող բաց հրապարակային սակարկությունների միջոցով, դաuական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ: Աճուրդում հաղթող ճանաչված անձի (անձանց) ֆիրմային անվանումը (ապրանքային և uպաuարկման նշանը) կտպագրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին և 2010 թվականի հունվարի 1-ից կիրացվի ՀՀ ողջ տարածքում:

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են ուսումնասիրել  լոտը (լոտերը), ինչպեu նաև համապատաuխան իրավահաuտատող փաuտաթղթերը` հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող oրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ oրերին` ժամը 900-1700 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 1300-1400 ընկած ժամանակահատվածի):

Աճուրդն անցկացվելու է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին ժամը 1100-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի դահլիճում` ք.Երևան Խորենացու 7.: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, աճուրդային հանձնաժողով` ք.Երևան Խորենացու 7. (հեռ.`59 46 14) կամ այցելել հարկային մարմնի  պաշտոնական ինտերնետային կայք ( www.taxservice.am):

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել աճուրդային հանձնաժողովին մինչև սեպտեմբերի 17-ը 2009թ. ժամը 1800` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա. անձը հաստատող փաստաթուղթ (լիազոր ներկայացուցչի դեպքում` նաև լիազորագիր)
բ. իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը կամ ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայագիրը,
գ. նախավճարի վճարման անդորագիրը:

Աճուրդին մասնակցելու համար նախատեսված նախավճարի չափը կազմում է 100.0 հազար: Նախավճարն անհրաժեշտ է վճարել ՀՀ կենտրոնական գանձապետարանի մրցութային հայտերի և պայմանագրերի կատարման ապահովման համար նախատեսված` 900008000011 հաշվեհամարին: Աճուրդին մաuնակցած և չհաղթած անձանց մուծած նախավճարը վերադարձվում է մասնակցի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու օրվանից երեք բանկային oրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման նաև աճուրդը չկայանալու դեպքում:  
 
Աճուրդում իրացվելու են հետևյալ լոտերը.

Լոտ N1. 20 մլն հատ ՀԴՄ կտրոնների դարձերեսներին միաժամանակ 3 ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու իրավունք:

Լոտի մեկնարկային գինը յուրաքանչյուր կտրոնի համար 2 դրամ` ընդանուր գումարով մեկ ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու համար 40 մլն դրամ:

Նվազագույն հավելման գումարը` 4 մլն դրամ:

Լոտ N2.
20 մլն հատ ՀԴՄ կտրոնների դարձերեսներին միաժամանակ 2 ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու իրավունք:
Լոտի մեկնարկային գինը յուրաքանչյուր կտրոնի համար 3 դրամ` ընդանուր գումարով մեկ ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու համար 60 մլն դրամ:

Նվազագույն հավելման գումարը` 6 մլն դրամ:

Lոտ N3. 20 մլն հատ ՀԴՄ կտրոնների դարձերեսներին բառապես մեկ ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու իրավունք
Լոտի մեկնարկային գինը յուրաքանչյուր կտրոնի համար 7 դրամ` ընդանուր գումարով ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու համար 140 մլն դրամ:

Նվազագույն հավելման գումարը` 14 մլն դրամ:
Աճուրդում հաղթողին որոշելու կարգը հաստատված է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 28.07.09թ. “Հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման  նշաններ տեղադրելու իրավունքի հատկացման աճուրդների անցկացման կանոնակարգը հաստատելու մասին”  N2075-Ն հրամանով:
 
Լրացուցիչ տեղեկություններ՝
  • ՀԴՄ կտրոնների չափերն են 57մմ X 80մմ, 44մմ X 80մմ
  • Ֆիրմային անվանումը (ապրանքային կամ սպասարկման նշանը) տպագրվելու է 2 գույնով,
  • ՀԴՄ կտրոնների դարձերեսներին միաժամանակ 3 ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու դեպքում դա կզբաղեցի կտրոնի դարձերեսի մակերեսի (բացառությամբ հատուկ համարի համար նախատեսված մակերեսի) 1/3-ը, միաժամանակ 3 ֆիրմային անվանում (ապրանքային կամ սպասարկման նշան) տեղադրելու դեպքում դա կզբաղեցի դարձերեսի մակերեսի (բացառությամբ հատուկ համարի համար նախատեսված մակերեսի) 1/2-ը,
  • Աճուրդի մասնակիցների հետ լրացուցիչ կքննարկվի ՀԴՄ կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումների (ապրանքային կամ սպասարկման նշանների) դիզայնի և ՀԴՄ կտրոնների իրացման հետ կապված հարցերը:
Սույն ծանուցման մեջ նախատեսված պայմանները և տեղեկությունները փոփոխվելու դեպքում կտրամադրվի համապատասխան ծանուցում: