13 Մարտ 2009
ՓՄՁ վերլուծության արդյունքներով տնտեսվարողների 20 տոկոսի մոտ պարբերաբար խնդիրներ են առաջանում ` կապված փաստաթղթաշրջանառության հետ*
Պետության ԵՎ տնտեսության մասնավոր հատվածի գործընկերային հարաբերությունների համատեքստում իբրԵՎ առաջնային խնդիր է դիտարկվում տնտեսության մեջ ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման ԵՎ աշխատանքների կատարման գործարքների փաստաթղթավորման ԵՎ փաստաթղթաշրջանառության դաշտի կարգավորումը:
Պետության և տնտեսության մասնավոր հատվածի գործընկերային հարաբերությունների համատեքստում իբրև առաջնային խնդիր է դիտարկվում տնտեսության մեջ ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման գործարքների փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության դաշտի կարգավորումը: Այդ ոլորտի խնդիրները բացահայտելու նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից  իրականացվել է ընտրանքային հետազոտություն` ընդգրկելով  տնտեսության 5 խմբերի 500 տնտեսվարողների: Հարցումներն անցկացվել են հիմնականում արտադրության, ներքին և արտաքին առևտրի, ծառայությունների և այլ հատուկ գործունեության (նոտարական, բանկային, վարկային կազմակերպություններ և այլն) ոլորտներում:

Հետազոտության շնորհանդեսի ընթացքում հարցման հեղինակները նշել են, որ տարբեր պատճառներով պայմանավորված, փաստաթղթավորման բարդությունները հաճախ բերում են տնտեսվարող սուբյեկտների կողմից բարդ փաստաթղթավորում պահանջող տնտեսական գործարքների գրանցումից հրաժարվելուն: Դրա հետևանքով տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջանում է կատարված ծախսերի թերգրանցում, հետևաբար`  շրջանառությության ոչ ճիշտ ծավալների ֆիքսում:

Վերլուծությունը պարզել է նաև, որ տնտեսվարող սուբյեկտների 20%-ի մոտ պարբերաբար առաջանում են նմանատիպ խնդիրներ և դրա պատճառն այն է, որ օրենսդրությամբ սահմանված են առաջնային փաստաթղթերի նկատմամբ բովանդակային բնույթի պարտադիր պայմաններ, իսկ ձևաթղթերի, բլանկների մասով` կամայական մոտեցում: Մյուս կողմից  շրջանառության մեջ են դրվել մի քանի տասնյակ տիպի փաստաթղթերի տիպային օրինակներ, որոնց բազմազանությունը հաճախ խճճում և շփոթության մեջ է գցում գործարարներին:

Միջոցառման ընթացքում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը նկատել է, որ այս աշխատանքը նպատակ ուներ  հստակեցնել, թե խնդիրները որտեղ են ավելի սուր, իսկ այժմ, երբ արդեն այդ քայլն արված է,  կիրականացվեն կոնկրետ փոփոխությունների առաջարկներ: Նրա հավաստմամբ, կատարված աշխատանքը համահունչ է հարկային բարեփոխումներին և ուղղակիորեն նախատեսված էր այդ ծրագրով:

«Կարծում եմ, որ դա աննախադեպ հարցում էր և վերլուծության արդյունքները ոչ միայն մեզ կօգնեն կարգավորել փաստաթղթաշրջանառության դաշտը, այլև օգտակար կլինեն  այլ գերատեսչությունների,  միջազգային կազմակերպությունների, անգամ գործարարների համար: Ակնհայտ է, որ սրանից պետք է բխեն կոնկրետ հանձնարարություններ` փաստա- թղթաշրջանառությունը պարզեցնելու և հեշտացնելու համար»:
  
Կատարված հետազոտություններից դրական սպասելիքներ ունեին նաև շնորհանդեսին մասնակցող գործարար կառույցների ներկայացուցիչները: Նրանց կարծիքով ևս նպատակը իրականացված կհամարվի, եթե դրան հաջորդեն  արձանագրված խոչընդոտների վերացմանն ուղղված օրենսդրական քայլերը:
 
*Ամբողջ հետազոտությանը ծանոթանալու համար այցելեք կայքի «Հրապարակումներ» բաժինը