14 Մարտ 2009
Ռոք փառատոն` «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն»
ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում` մարտի 13-ին, ԵրԵՎանի պետական տիկինիկային թատրոնում, «Վիբրոգրաֆուս» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպել էր ռոք փառատոն` «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրով:
ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում` մարտի 13-ին, Երևանի պետական տիկինիկային թատրոնում, «Վիբրոգրաֆուս» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպել էր ռոք փառատոն` «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրով: Հրավիրված էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ նախարարներ և այլ պաշտոնատար անձինք:

Փառատոնին մասնակցում էին «Դորիանզ», «Բամբիռ», «Դոգմա», «Վոքս» և «Էվա» ռոք  խմբերը:

Փառատոնի ընթացքում մասնակիցներին և հանդիսատեսին շարունակ կոչ էր արվում  որպես ՀՀ քաղաքացի ակտիվորեն մասնակցել ՀԴՄ-ների ներդրման գործընթացին` չմոռանալով պահանջել ՀԴՄ կտրոնը: Ի դեպ,  փառատոնի բոլոր տոմսերի դարձերեսին նշված էին հատուկ համարներ, որոնցով նախատեսվել էր տեղում վիճակահանություն անցկացնել:

Ողջունելով նման միջոցառման կազմակերպումը` ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը պարզաբանեց, որ տոմսերով խաղարկութունը սիմվոլիկ բնույթ է կրում, այսինքն` «հիմնականում նպատակ էր դրված զուգահեռներ անցկացել այդ տոմսերով խաղարկության և ՀԴՄ կտրոններով անցկացվող վիճակահանության միջև»:

Տեղեկացնենք, որ փառատոնի տոմսերով խաղարկության արդյունքում հանդիսատեսները շահեցին 5.000, 20.000 և 50.000 դրամ: