23 Մարտ 2009
Քննարկման է դրվել հարկային վարչարարության բարեփոխմանն ուղղված երեք հայեցակարգ
Հարկային վարչարարության բարեփոխումների ծրագրով նախատեսված հրատապ միջոցառումներից այսօր պետական եկամուտների կոմիտեում կարԵՎորվում են ռիսկային ստուգումների համակարգի, հարկային միջնորդների ինստիտուտի ներդրումը, ինչպես նաԵՎ հարկային ԵՎ մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանությունների տրամադրման նոր մեխանիզմների սահմանումը:
Հարկային վարչարարության բարեփոխումների ծրագրով նախատեսված հրատապ միջոցառումներից այսօր պետական եկամուտների կոմիտեում կարևորվում են ռիսկային ստուգումների համակարգի, հարկային միջնորդների ինստիտուտի ներդրումը, ինչպես նաև հարկային և մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանությունների տրամադրման նոր մեխանիզմների սահմանումը: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը  մարտի 23-ին լրագրողներին ներկայացնելով այս երեք հայեցակարգերը, վստահեցրել է, որ դրանց ներդրումը էական առաջընթաց կարող է ապահովել հարկային վարչարարության առումով: Մասնավորապես, ռիսկային ստուգումների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրումը հնարավորություն կտա ստուգումներ իրականացնել ռիսկային չափանիշների վերլուծության արդյունքում: Սահմանված 30-ից ավելի ցուցանիշների հիման վրա կընտրվեն, բալային համակարգով կգնահատվեն ստուգվող ոլորտներն ու ընկերությունները: Ա. Չիլինգարյանի խոսքերով` «այսպիսով հնարավոր կլինի իրականացնել հասցեական աշխատանք, իսկ պետական ռեսուրսները կօգտագործվեն ավելի արդյունավետ»: Հայեցակարգի համաձայն ավելի «փափուկ» կլինի մոտեցումը փոքր և միջին ձեռնարկատիրության հանդեպ: Ստուգվող ընկերությունների համար առաջին անգամ կսահմանվի, այսպես կոչված, «դեղին գիծ», որտեղ հայտնվածների նկատմամբ կկիրառվեն նախազգուշացման մեխանիզմներ:
    
Երկրորդ հայեցակարգը վերաբերում է «Հարկային միջնորդի» ինստիտուտի ձևավորմանը, դրա զարգացման սկզբունքային ուղղություններին և պետական աջակցության շրջանակներին: «Հարկային միջնորդ-խորհրդատուները, դառնալով հարկային մարմին-հարկ վճարող երկկողմ հարաբերությունների նոր` երրորդ մասնակից, էական դեր կկատարեն հարկատուների հարկային պատրավորու- թյունների որոշման և դրանց կատարման գործում»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

ՊԵԿ հարկային և մաքսային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչության պետ Արման Զարգարյանը ներկայացրել է հարկային և մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանությունների տրամադրման նոր մեխանիզմների  հայեցակարգը: Դրանով  սահմանվում են  հարկային և մաքսային օրենսդրության դրույթների մեկնաբանության միասնական և մատչելի ընթացակարգեր: «Հարկ վճարողների կողմից հարկային մարմնին հղված բազմաթիվ հարցերը` կապված օրենսդրության այս կամ այն դրույթի, կամ որևէ իրավական ակտի հետ, պետք է ունենան դրանց մեկնաբանման, ապա նաև հարցուպատասխանի շտեմարանի ստեղծման  հստակ մեխանիզմներ: Ի դեպ, նույն հայեցակարգում ոչ միայն սահմանված են  դրանց տրամադրման եղանակները, այլև`  սխալ մեկանբանության համար պատասխանատվության նորմերը»:

Նշված երեք հայեցակարգերը ներկայացվել են ՊԵԿ Հասարակական խորհրդի քննարկմանը,  իսկ առաջիկայում կքննարկվեն նաև «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների» ասոցիացիայի և Փաստաբանների միության մասնագետների հետ:

Նշվել է նաև, որ հարկ վճարողների իրազեկվածության  բարձրացման նպատակով պետական եկամուտների կոմիտեն ամսական պարբերականությամբ հրատարակում է «Հարկային և մաքսային համառոտագիր»: Այն իր մեջ ներառում է ամփոփ տեղեկատվություն  օրենսդրական փոփոխությունների քննարկվող օրինագծերի,  կառավարության ծրագրերի և  ներքին կանոնակարգերի վերաբեյալ: Արդեն լույս է տեսել Համառոտագրի 4-րդ համարը: