02 Նոյեմբեր 2018
Բնական մորթուց առարկաները նոյեմբերի 1-ից դրոշմավորվելու են
Ներդրվել է փորձնական ծրագիր

ՀՀ կառավարության որոշմամբ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներդրվել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ  բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը:

Որոշման համաձայն՝ դրոշմավորման ենթակա են Եվրասիա¬կան տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի հետևյալ ծածկագրերին դասվող ապրանքատեսակները. 

4303 10 901 0- հագուստի առարկաներ ջրաքիսի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 902 0- հագուստի առարկաներ ճահճակուղբի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 903 0- հագուստի առարկաներ բևեռաղվեսի կամ աղվեսի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 904 0- հագուստի առարկաներ ճագարի կամ նապաստակի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 905 0- հագուստի առարկաներ ջրարջի մորթուց, բնական մորթուց հագուստի առարկաներ
4303 10 906 0- հագուստի առարկաներ ոչխարենուց, բնական մորթուց հագուստի առարկաներ 
4303 10 908 0- հագուստի այլ առարկաներ, բնական մորթուց հագուստի առարկաներ 

Փորձնական ծրագրի շրջանակում ապրանքների հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պարտավորություն կրում են ՀՀ-ում նշված ապրանքատեսակներ արտադրողները և ներմուծողները, ինչպես նաև արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ նշված ապրանքներ Հայաստանի Հանրապետությունում օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Հսկիչ (նույնականացման) նշաններ ստանալու նպատակով դրոշմավորման պարտավորություն կրող անձինք 2018թ. նոյեմբերի 1-ի դրությամբ գույքագրում են իրենց մոտ առկա դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդները և դրանց համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 445-Ն հրամանով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ: Հաշվի առնելով, որ ներկայումս հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված չէ, փորձնական ծրագրի շրջանակում ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող անձանց հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են անվճար:

Փորձնական ծրագրի ժամանակահատվածում ապրանքների հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման կանոնների, դրոշմավորման հետ կապված այլ պարտավորությունների խախտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն չի կիրառվում: