28 Դեկտեմբեր 2018
Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային ԵՎ տոնական օրերին սահմանվել է հերթապահություն
2018թ. դեկտեմբերի 29-ից 2019թ. հունվարի 5-ը ՊԵԿ առանձին ստորաբաժանումներ կաշխատեն արտահերթ ռեժիմով

Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտմեբերի 29-ին, 31-ին և 2019թ. հունվարի 3-5-ը՝ ժամը 10.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին: 

Մաքսատուն-վարչությունների, մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից տոնական և նախատոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն: