03 Ապրիլ 2019
ՊԵԿ նախագահի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Դավիթ Անանյանը ներկայացրել է 2019 թ.-ի առաջին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել  է  Հայաստանի Հանրապետության 2019 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը, ՀԴՄ կտրոնների աճի դինամիկան, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ամփոփ ցուցանիշները: Դավիթ Անանյանն անդրադարձ է կատարել նաև 2019 թվականի առաջին եռամսյակում իրականացված համալիր հարկային ստուգումների և 01.04.2019թ. դրությամբ չավարտված համալիր հարկային ստուգումներին: Կոմիտեի նախագահը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

ՊԵԿ նախագահի ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: