31 Մայիս 2019
Հայտարարություն
2019թ. հուլիսի 1-ից 2020թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրապարակվող համալիր հարկային ստուգումների ծրագրում ընդգրկված հարկ վճարողների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատվում է մինչև յուրաքանչյուր հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, իսկ 8-րդ մասի համաձայն՝ հաստատմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն ապահովում է դրա տեղադրումը հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

Համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով` ինքնաշխատ եղանակով, ուստի հայտնում ենք, որ պայմանավորված հարկային մարմնի տեղեկատվական բազայի արդիականացմամբ և թարմացմամբ՝ հնարավոր է 01.07.2019-01.07.2020թթ. ժամանակահատվածի  համալիր հարկային ստուգումների ծրագիրը հրապարակվի մի փոքր ուշացումով:

Նախապես հայցում ենք շահագրգիռ կողմերի ներողամտությունը: