31 Մայիս 2019
Ծանուցում
Նոր սերնդի ՀԴՄ-ների տրամադրման գործընթացի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ պետական ոչ առևտրային կազմակերպությունը նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներն առաջնահերթ տրամադրելու է գործունեությունը նոր սկսող հարկ վճարողներին՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ում այժմ առկա հսկիչ-դրամարկղային մեքենաների քանակի սղությունը, ինչպես նաև ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացման շրջանակներում ոլորտում տնտեսվարողների կողմից դեռևս ՀԴՄ-ի որևէ մոդել տեխնիկական համապատասխանության ուսւոմնասիրության համար չներկայացնելու հանգամանքը: