21 Հունիս 2019
ՊԵԿ-ը կրճատում է համալիր հարկային ստուգումների քանակը
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է…

 Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019թ. հուլիսի 1-ից 2020թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը:

ՀՀ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի քաղաքականությունն այս ուղղությամբ էապես փոխվել է և միտված է համալիր հարկային ստուգումների քանակի նվազեցմանը` առաջնահերթությունը տալով վերլուծության և ընթացիկ հսկողության գործառույթներին: Արդյունքում, 2019-2020թթ. ստուգումների ծրագրում ընդգրկված հարկ վճարողների քանակը, նախորդ տարի հաստատված ծրագրի համեմատ, նվազել է շուրջ 24.5 տոկոսով, կազմելով ընդամենը 900:

Այս տարի հաստատված ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ռիսկերի դասակարգման ընթացքում առաջնահերթությունը տրվել է համեմատաբար խոշոր շրջանառություն ունեցող հարկ վճարողներին: