24 Հունիս 2019
Պետական եկամուտների կոմիտեի թիմը հաղթել է բոուլինգի մրցաշարում
ՊԵԿ-ը ճյուղային արհմիության ամենամյա առաջնության այս տարվա գավաթակիրն է

Պետական եկամուտների կոմիտեի թիմը հաղթել է բոուլինգի մրցաշարում: Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամենամյա բոուլինգի թիմային 7-րդ առաջնությունը` նվիրված Հանրային ծառայությունների միջազգային օրվան: Մրցաշարին մասնակցել են 18 գերատեսչությունների թիմերը: Հաղթող է ճանաչվել Պետական եկամուտների կոմիտեի թիմը՝ արժանանալով ճյուղային արհմիության գավաթին: Թիմի անդամները նաև պարգևատրվել են ոսկե մեդալներով և պատվոգրերով:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի պատմության թանգարանի թիմերը։