28 Հունիս 2019
ՊԵԿ-ում անցկացվել է «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն» խորագրով եռօրյա աշխատաժողով
Քննարկվել են կեղծ ապրանքների դեմ պայքարի ուղիները

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 26-ից 28-ն անցկացվել է «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն» խորագրով եռօրյա աշխատաժողով՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների մասնակցությամբ:  ՀՄԿ փորձագետներին ընդունել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդատվական աջակցության համար և աշխատաժողովի շրջանակում ակնկալել լավագույն փորձի փոխանակման վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն:

Եռօրյա աշխատաժողովը համախմբել է մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտի մասնագետներին՝ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին, իրավատերերին:  ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը ողջունելով մասնակիցներին, ընդգծել է նման միջոցառումների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն են տալիս հայ մասնագետներին կատարելագործել տեսական և գործնական գիտելիքները: Տարբեր շնորհանդեսներով ներկայացվել են կեղծ ապրանքների դեմ պայքարի իրավական մեխանիզմները և դրանց արդյունքները, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտի ձեռքբերումները և թիրախային խնդրները: ՀՄԿ փորձագետները ներկայացրել են  կեղծ արտադրանքի հայտնաբերմանն ուղղված մաքսային տեխնիկայի զարգացման Համաշխարհային մաքսային կազմակերպության  հայեցակարգը: Աշխատաժողովում քննարկվել են նաև մաքսային մարմնի և մտավոր սեփականության իրավատերերի միջև համագործակցության խորացմանն ուղղված հարցեր: