17 Հուլիս 2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԵՊՀ-ում մասնակցել է ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառմանը
«Տնտեսագիտություն ԵՎ կառավարում» ֆակուլտետի շրջանավարտները բակալավրի ԵՎ մագիստրոսի դիպլոմներ են ստացել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում: Նա մասնակցել է «Տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով մասնակիցներին, ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու կարևոր նախապայման են գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմը: Դավիթ Անանյանը նշել է, որ լավ մասնագետների կարիք միշտ կա թե պետական կառավարման  համակարգում, թե մասնավոր հատվածում: Երկրի տնտեսության զարգացման գործում առանցքային ներդրում ունեցող մասնագետները հաճախ ԵՊՀ շրջանավարտներ են: 

Այնուհետև մեկնարկել է 2018-2019թթ. ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի դիպլոմների հանձնման արարողությունը: Շրջանավարտները վստահություն են հայտնել, որ ձեռք բերած համալսարանական գիտելիքները կներդրեն ի նպաստ պետության բարօրության և տնտեսության զարգացման: