05 Օգոստոս 2019
Նախապատրաստական դասընթաց՝ Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձԵՎակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է...

Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց:  Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:

Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները:  Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում: 

Դասընթացին մասնակցել ցանկացողները ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) մինչև ս/թ օգոստոսի 15-ը կարող են ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
Ինքնակենսագրական (CV),
Անձնագրի լուսապատճեն (scan),
Դիպլոմի լուսապատճեն (scan):

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 011 801 071 կամ 060 544 988: