14 Օգոստոս 2019
ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով ԵՎ կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով
Վրաստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:

Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը, Վրաստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն  օգոստոսի 19-ից և կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել այդ ճանապարահի 85-98-րդ կիլոմետր հատվածը: