15 Օգոստոս 2019
Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներն առաջինն են դիմավորել հաղթանակած «Արարատ-Արմենիային»
Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներն...

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»: Երկրի առաջին դարպասները հատած ֆուտբոլի հայկական թիմին ջերմորեն ողջունել են մաքսային ծառայության աշխատակիցներն, ինչն իր հերթին ոգևորել է մարզիկներին: Մաքսակետի աշխատակիցները հաջողություն են մաղթել հաղթանակած թիմին: Հիշեցնենք, որ երեկ հայկական թիմը վրացական «Սաբուրթալոյի» դեմ մրցավեճում Թբիլիսիում երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը՝ դուրս է եկել ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլ:

Տեսանյութն՝ այստեղ: