18 Օգոստոս 2019
Պարզաբանում
Հաշվետվությունների ներկայացման համակարգի խնդիրների վերաբերյալ

Այսօր հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս առիթով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա խնդիրը պայմանավորված է ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգին փոխկապակցված այլ համակարգում առաջացած խնդիրներով: Դրանց կարգավորման ուղղությամբ ներկայում տարվում են աշխատանքներ: