19 Օգոստոս 2019
ՊԵԿ. Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձԵՎակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականցնող մասնագետների պատրաստման համար դասընթացի հայտատուներն անցել են օտար լեզուների իմացության թեստավորում
Դասընթացը կմեկնարկի օգոստոսի 20-ից

Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականցնող մասնագետների աշխատանքի ընդունվելու համար նախապատրաստական դասընթացին մասնակցելու համար Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը ստացել է ավելի քան 500 հայտ: Հայտերի ուսումնասիրության նախնական փուլում (փաստաթղթերի ամբողջականության ստուգում) բավարարվել է շուրջ 480 հայտ: Ընտրված հայտատուները 16 խմբերով հրավիրվել են ռուսերեն ու անգլերեն լեզուների իմացության թեստավորման, որին փաստացի ներկայացել և թեստավորում է անցել 413 հայտատու: Արդյունքում բարձր միավորներ ստացած մասնակիցները կընդգրկվեն հետագա դասընթացներին:

Հիշեցնենք, որ անվճար նախապատրաստական դասընթացը կմեկնարկի օգոստոսի 20-ից: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում: