04 Հոկտեմբեր 2019
ՊարգԵՎատրվել են ԵԱՏՄ զարգացման գործում ավանդ ունեցած գործիչները
Մեդալ է շնորհվել նաԵՎ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Մի խումբ պետական և հասարակական գործիչների, հանրային հատվածի ներկայացուցիչների մեդալ են շնորհել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ:

Նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգևների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է. «Այդ պարգևներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր և բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաև՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ դուք փայլուն ձևով ներկայացրել եք նաև մեզ»: