09 Հոկտեմբեր 2019
Հարկային ծառայողները ծանոթացել են տեղեկությունների փոխանակման միջազգային չափանիշներին
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից 11-ն ուսումնական կենտրոնում կազմակերպվել է...

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ից 11-ը Երևանում՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնում կազմակերպվել է Գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների և կոմիտեի աշխատակիցների համատեղ աշխատաժողովը: Նպատակն է՝ կատարելագործել ՊԵԿ կարողությունները՝ միջազգային պայմանագրերի շրջանակում տեղեկությունների փոխանակման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային հարցումների արդյունքում ձեռքբերված տեղեկություններով կատարված վերլուծությունները որպես հարկային վարչարարության իրականացման ժամանակակից գործիք օգտագործելու համատեքստում: 

Հարկային ծառայողներին փորձագետները ներկայացրել են տեղեկությունների փոխանակման միջազգային չափանիշները, որոնք մշակվել են աշխարհում գործող՝  կրկնակի հարկումը բացառող կամ տեղեկությունների փոխանակման վերաբերյալ միջազգային 7000 համաձայնագրերի հիման վրա: Անդրադարձ է եղել նաև հարցումներ մշակելու մեխանիզմներին, որոնք տեղեկությունների փոխանակման գործընթացն ավելի արդյունավետ կդարձնի:

Նշենք, որ Հայաստանը 2015 թվականից ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի անդամ է: