10 Հոկտեմբեր 2019
«Oրինապահ հարկ վճարող» կարգավիճակն ունեցող տնտեսվարողների շարքը համալրվել է ԵՎս 6-ով
Օրինապահ հարկ վճարողների ցանկը տեղադրված է petekamutner.am կայքում

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հոկտեմբերի 10-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 6 տնտեսվարողի:

2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 96 տնտեսվարող: 62 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), մերժվել է 23 դիմում, 14-ը՝ ուսումնասիրության ընթացքում է: Իսկ 2019 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներկայացվել է հավաստագիր ստանալու 22 դիմում:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
 
Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԻՍՏԵՅՏ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԸՆԴ ԱԴՄԻՆԻՍԹՐԵՅՇՆ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ
2. «ՓՐՈՋԵՔԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՅՈՒՆԻԹ» ՓԲԸ
3. «ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ
4. «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
5. «ԱՐՍ-ՍԱՆ»ՍՊԸ
6. «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ»ՍՊԸ