31 Հոկտեմբեր 2019
Դասընթաց` մաքսային ձԵՎակերպումների մասնագետների համար
Դրական արդյունք ստացած մասնակիցների որակավորումը կերկարաձգվի 3 տարով

 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ-ի նոյեմբերի 11-ից 15-ը մաքսային ձևակերպումների մասնագետների համար կազմակերպում է վերապատրաստման 5-օրյա դասընթաց, որի ավարտին անցկացվող թեստավորմանը դրական արդյունք (առնվազն 90%) ստացած մասնակիցների որակավորումը կերկարաձգվի 3 տարով: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում:

 Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով   011 801 071, 060 544 988, 060 544 951 հեռախոսահամարներով: